Մայր Աթոռի շուրջ օղակը սեղմվում է. Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը

Մայր Աթոռում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի տարվող արշավը ներսից ստանում է ահագնացող ընթացք։

Այսպես, նախորդող կիրակիներին Նիկոլ Փաշինյանին փաստացի միացան Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն ու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը։

Եթե Աբրահամ սրբազանի պարագայում հայտնի էր նրա ու Վեհափառի լարված հարաբերությունները, ապա Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պահվածքը շատերի մոտ զարմանք և նաև դավաճանության զգացողություն առաջ բերեցին այն պարզ պատճառով, որ վերջինս Կաթողիկոսի կողմից ընդունվել է իբրև «տան տղա», մարդ, որն ընկերական մտերիմ հարաբերություններ է ունեցել Վեհափառի քրոջ որդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ, որն այս պահին կալանավորված է։

24News-ի տեղեկությունների համաձայն, Գևորգ եպիսկոպոսի հարազատ եղբայրը ՌԴ-ում քահանա է, ով մոտ տաս օր առաջ հատուկ եկել է Հայաստան, որպեսզի իր սրբազան եղբորը համոզի հետ կանգնել Կաթողիկոսին թիկունքից խփելու ոչ պատվաբեր առաքելությունից, սակայն վերջինս մնացել է անհաղորդ։

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Գևորգ սրբազանն իր մտերիմների շրջանում գլուխ է գովացել, թե իր այս քայլով հաջորդ կաթողիկոս լինելու մեծ հնարավորություն ունի, ինչն էլ ոչ միանշանակ է ընդունվել զրուցակիցների կողմից։

Հետաքրքրական է, որ Գևորգ եպիսկոսպոս Սարոյանի ու կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երրորդ մտերիմ ընկերը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի արդեն նախկին դեկան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։ Վերջինիս ԵՊՀ-ի դեկանի պաշտոնից դուրս հանեցին միայն այն բանի համար, որ մասնակցել էր ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին։ Դեռ այն ժամանակ էր 24News-ին հայտնի, որ նա ամեն կերպ փորձել էր մնալ պաշտոնում, զանգել էր ՔՊ-ական որոշ պաշտոնյաների, հիշեցրել, որ ինքն է արել իրենց հարազատներից մեկի հուղարկավորությունն ու խնդրել, որ իրեն թողնեն շարունակել պաշտոնավարել, սակայն պատասխանը միանշանակ է եղել՝ «ձև չկա, պտի գնաս»։

Այս նույն Անուշավան սրբազանն այս կիրակի պատրաստվում է պատարագ անցկացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչում մեկ այլ ոչ անհայտ հոգևորականի՝ Մերձբալթյան թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ, որը հայտնի դարձավ ոչ միայն անձնական սկանդալով՝ տեղի ունեցած Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ, այլ նաև Նիկոլ Փաշինյանի եվրոպական քաղաքականությունն օրհնելով։

Երբ ուսումնասիրում ենք համացանցի մերձքպական էջերը, գրեթե պարզ է դառնում, որ այդ կիրակի այնտեղ է լինելու նաև ողջ իշխանական վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչից հետո էլ փաստացի այս հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնելու օրվա ռեժիմին։

Ստացվում է, որ այս պահին Գևորգ ու Աբրահամ սրբազաններից բացի Վեհափառի դեմ դավադրության մասնակից են նաև Անուշավան ու Վազգեն սրբազանները, կան նաև այլոք, որոնց անունները կհնչեն առաջիկայում։

Սուրեն Կամսարական

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար Էս ի՞նչ վրեժ ես լուծում դու Նիկո՛լ, գյումրեցիներից․ Անժելա Թովմասյան (video) 33 տարի աշխատես 39 000 փող տան, դա ճի՞շտ ա․ ոչ մի բան էլ չի ավելացել․ Հարցում (video) Ամեն բան ձախողած ու թանկացրած, փոքրամասնության քվեն ստացածները մտադիր են. ավագանու անդամ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդման հերթական հանձնարարությունը տվեց, նույնիսկ հանցակազմն ու կոնկրետ հոդվածն է պատվիրում. Րաֆֆի Ասլանյան #ՀԻՄԱ․ Թեժ իրավիճակ Մայր Աթոռի բակում․ ի՞նչ է ասել Վեհափառը Աբրահամ Սրբազանին (video) «Միասին» շարժումը ողջունում է «Ստրատեգիական նշանակության հիվանդանոցի ղեկավար նշանակելը «պարգևատրում» չէ․ դա ոլորտի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է». Անուշ Պողոսյան «Գարեգին Բ Վեհափառը սրբություն է, անեծք ու մահ այդ սրբությունը ոտնահարողին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Աննա Հակոբյա՛ն, Փաշինյա՛ն, նույնիսկ փողոցային մարդն այդպես չէր անի»․ Հարութ Սասունյան (video) Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն «Գևորգ Սրբազա՛ն՝ դավաճան Բրուտոս, ո՞նց ես նայելու Սրբազանների աչքերին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Վեհափառի հե՞տ եք, թե՞ Փաշինյանի․ Աբրահամ սրբազանի արձագանքը (video) Չիվայի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրվարույթը դատարանում է Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել Զեյնաբի պատկերով սկուտեղը ավելի հիմնավոր հակափաստարկ կբերեր, քան Ալիևին և Նիկոլին երկրպագող գրչակը Գևորգ Սրբազան, միայն Կաթողիկոսը կարող է քեզ փրկել․ Անժելա Թովմասյան (video) Ադրբեջանցիները վախենում են հայերից, որովհետև գիտեն՝ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին. «Ազատություն» Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների. Հայր Մաղաքիա Թեժ իրավիճակ՝ Քննչականի դիմաց․ «Ես շտապ դիմել եմ քննիչին, ասել՝ խաբեբան խանութում է» (video) Մայր Աթոռի շուրջ օղակը սեղմվում է. Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը #ՈՒՂԻՂ․ Հայաստանը՝ Պուտինի և Թրամփի օրակարգում․ Նիկոլը՝ Զելենսկու հետքերով․ Երվանդ Բոզոյան (video) «ԶՊՄԿ»-ի կայուն զարգացման հաշվետվությունն անցել է երրորդ կողմի անկախ հավաստիացում «Դատախազությունն անգործության է մատնված»․ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդման հետքերով․ փաստաբան. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am