«Դատախազությունն անգործության է մատնված»․ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդման հետքերով․ փաստաբան. 24news.am

Մի շարք հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, կուսակցություններ երեկ՝ նոյեմբերի 24-ին, հաղորդում են ներկայացրել դատախազությանը Փաշինյանի կողմից Եկեղեցու և քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ։

24Nwes-ը փաստաբան Արմինե Ֆանյանի հետ զրուցել է վերոնշյալ գործընթացների, Հայաստանում հիմնարար իրավունքների խախտումների մասին։

Ըստ նրա՝ պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, որը հիմնականում մի շարք ոլորտներում դրսևորվում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ, վերջին, հատկապես մեկ տարվա ընթացքում, ընդգծված բիրտ քաղաքականություն է։

«Եկեղեցու մեջ ներքին պառակտում մտցնելու քաղաքականություն է որդեգրել պետությունը։ Գիտեք հայտնի ասացվածքը․ «Բաժանիր, որ տիրես», և այդ կերպ իշխանությունը փորձում է այս երկրի հերթական ամենաուժեղ հենասյուներից մեկից ազատվել։ Տեսաք՝ բանակը լուծարվեց, կարելի է ասել՝ բանակ չունենք։ Եկեղեցին այս եղանակով փորձում են պառակտել և ոչնչացնել։ Բոլոր տեսակի հենասյուները ոչնչացնելու քաղաքականություն է վարվում, դա իմ գնահատականն է իբրև ՀՀ քաղաքացի»,-նշեց նա։

Անդրադառնալով երեկ դատախազությանը ներկայացված հաղորդմանը՝ նա նշեց, որ նմանատիպ հաղորդում ավելի վաղ ներկայացվել էր փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մասնակցելու է կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, այդ ժամանակ հանցագործության նախապատրաստության մասին հաղորդում ներկայացվեց։ Հաջորդիվ, երբ խոչընդոտվեց իրական պատարագ մատուցողի մուտքը Եկեղեցի, դրա հետ կապված ևս հաղորդում ներկայացվեց հանցագործության մասին՝ արդեն որպես ավարտված հանցագործություն։ Վարույթի նախաձեռնումը մերժվեց՝ պատճառաբանելով, որ դա ուղղված չէ ո՛չ վարչապետի գործողություններին, ո՛չ էլ այդտեղ գտնվող անձանց, ոքվեր խոչընդոտեցին մարդկանց ազատ տեղաշարժը։ Նաև խոչընդոտվեց ծեսը, որն ինքնին հանցագործություն է։ Պետությունն այնպիսի քաղաքականություն որդեգրեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ էլ տեղի չի ունեցել, ձեր ազատ տեղաշարժը չի խոչընդոտվել»,-ասաց Արմինե Ֆանյանը։

Փաստաբանն ասում է՝ արդեն կա պրակտիկա, որ նման հաղորդումները որևէ ընթացք չեն ստանում և մտահոգություն հայտնում, որ այս հաղորդումն էլ նույն ճակատագրին է արժանանալու։

Նա ասաց, որ մինչև վերջ պայքարելու են, որպեսզի վարույթ նախաձեռնվի և արդեն բողոքարկել են։

«Այն ՀԿ-ները և անձինք, ովքեր ներկայացրել են այդ հաղորդումը, ստիպված են լիելու դեռ երկար ճաապարհ անցնել, որպեսզի բերեն իրավասու մարմիններին նրան, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, նրանք պարտավոր են վարույթ նախաձեռնել»,-ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նրա գնահատմամբ, իրավական գործընթաց չկա, այլ ամբողջությամբ թողտվություն է, և պետությունը վերջին շրջանում որևէ աղերս չունի իրավական գործընթացքի հետ․ «Խոսքը վերաբերում է որոշակի զգայնություն ունեցող գործերին, ուղղակի պատ է, որտեղ ուզում ես բողոքարկիր։ Բոլոր զգայուն գործերը մակագրվում են կալանք տվող դատավորներին, ովքեր ճակատին խարան ունեն, որ իրենք քաղբանտարկյալ կերտող են կամ անմեղ անձանց կալանավորող։ Դատախազությունը բացարձակ անգործության է տրված, եթե իրենց պետք չի, որ վարույթ նախաձեռնվի, ինչքան ուզում է՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացվի, ոչ մի պարագայում վարույթ չի նախաձեռնվում, ուր ուզում ես՝ բողոքարկիր, պատի ես հանդիպում»։

Նա ասում է, որ քաղաքական ցանկացած ակտիվություն ողջունում է և ամենամեծ հանցանքը համարում է լռությունն ու անտարբերությունը։

«Լռությունն անընդունելի է, հատկապես այսօր տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Այն քաղաքականությունը, որը վարվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, դա յուրաքանչյուրիս դեմ մղվող պատերազմ է, և չգործել, սպասել, տեսնել, թե ի՞նչ է լինելու առաջիկա ընտրություններին, դա հանցավոր անգործություն է։ Դրա համար ցանկացած այդ տեսակ նախաձեռնություն ողջունում եմ, իհարկե, բայց այդ նախաձեռնությանը հետևողականորեն պետք է տեր կանգնեն և ոչ թե բավարարվեն՝ դատախազության բացասական արձագանքը ստանալով»,-նշեց փաստաբանը։

Արմինե Ֆանյանն ասում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգ գոյություն չունի՝ տապալված է։

Հասմիկ Սարգսյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար Էս ի՞նչ վրեժ ես լուծում դու Նիկո՛լ, գյումրեցիներից․ Անժելա Թովմասյան (video) 33 տարի աշխատես 39 000 փող տան, դա ճի՞շտ ա․ ոչ մի բան էլ չի ավելացել․ Հարցում (video) Ամեն բան ձախողած ու թանկացրած, փոքրամասնության քվեն ստացածները մտադիր են. ավագանու անդամ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդման հերթական հանձնարարությունը տվեց, նույնիսկ հանցակազմն ու կոնկրետ հոդվածն է պատվիրում. Րաֆֆի Ասլանյան #ՀԻՄԱ․ Թեժ իրավիճակ Մայր Աթոռի բակում․ ի՞նչ է ասել Վեհափառը Աբրահամ Սրբազանին (video) «Միասին» շարժումը ողջունում է «Ստրատեգիական նշանակության հիվանդանոցի ղեկավար նշանակելը «պարգևատրում» չէ․ դա ոլորտի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է». Անուշ Պողոսյան «Գարեգին Բ Վեհափառը սրբություն է, անեծք ու մահ այդ սրբությունը ոտնահարողին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Աննա Հակոբյա՛ն, Փաշինյա՛ն, նույնիսկ փողոցային մարդն այդպես չէր անի»․ Հարութ Սասունյան (video) Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն «Գևորգ Սրբազա՛ն՝ դավաճան Բրուտոս, ո՞նց ես նայելու Սրբազանների աչքերին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Վեհափառի հե՞տ եք, թե՞ Փաշինյանի․ Աբրահամ սրբազանի արձագանքը (video) Չիվայի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրվարույթը դատարանում է Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել Զեյնաբի պատկերով սկուտեղը ավելի հիմնավոր հակափաստարկ կբերեր, քան Ալիևին և Նիկոլին երկրպագող գրչակը Գևորգ Սրբազան, միայն Կաթողիկոսը կարող է քեզ փրկել․ Անժելա Թովմասյան (video) Ադրբեջանցիները վախենում են հայերից, որովհետև գիտեն՝ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին. «Ազատություն» Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների. Հայր Մաղաքիա Թեժ իրավիճակ՝ Քննչականի դիմաց․ «Ես շտապ դիմել եմ քննիչին, ասել՝ խաբեբան խանութում է» (video) Մայր Աթոռի շուրջ օղակը սեղմվում է. Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը #ՈՒՂԻՂ․ Հայաստանը՝ Պուտինի և Թրամփի օրակարգում․ Նիկոլը՝ Զելենսկու հետքերով․ Երվանդ Բոզոյան (video) «ԶՊՄԿ»-ի կայուն զարգացման հաշվետվությունն անցել է երրորդ կողմի անկախ հավաստիացում «Դատախազությունն անգործության է մատնված»․ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդման հետքերով․ փաստաբան. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am