Ո՞վ է Օնիկ Կիրակոսյանը և ինչու է նա մշտապես հայտնվում ազդեցության կենտրոնում. AntiCor

Գյումրիում նոր թափ է առնում հովանավորչության և ազդեցությունների այնպիսի շղթա, որն աչքից չի վրիպում ոչ քաղաքացիական հասարակությանը, ոչ էլ տեղեկատվության ազատ շրջանառությանը հետևողներին։ AntiCor–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ համայնքային կառույցներում տեղի ունեցող նշանակումները ոչ միայն անհասկանալի են մասնագիտական չափանիշներով, այլ նաև ձևավորում են կոռուպցիոն ռիսկեր ունեցող կայուն համակարգ։

Ո՞վ է Օնիկ Կիրակոսյանը և ինչու է նա մշտապես հայտնվում ազդեցության կենտրոնում

Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նախկին վարորդ Օնիկ Կիրակոսյանը՝ հանրությանը հայտնի 2023-ի սկանդալային միջադեպից, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Օնիկ Կիրակոսյանն աջակցել է ընկերոջը, ով դաժան ծեծի էին ենթարկել մի քաղաքացու, այնուհետև նրան ստորացնելու նպատակով մտցրել էին շան բունը և կրակել նրա ուղղությամբ։ Հատկանշական է, որ այս դեպքով Օնիկ Կիրակոսյանն ամբողջությամբ արդարացվեց, իսկ նրա ընկերը մեղավոր ճանաչվեց։

Օնիկ Կիրակոսյանը կապվում է մի շարք իշխանական շրջանակների հետ․ նրա անունը հաճախ է հիշատակվում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Սարիկ Մինասյանի մերձավորների հետ ունեցած սերտ կապերի համատեքստում։

Հանրային աղբյուրները մատնանշում են նաև նրա շարունակական շփումները Գյումրիում հայտնի անձանց, այդ թվում՝ հայտնի մի «վաշխառու»–ի հետ, որը Գյումրիում իշխանության ներկայացուցիչներին «տոկոսով փող տալու» միջոցով տևական ժամանակ է ունի լուրջ ազդեցություն, ինչն էլ իր հերթին լրջորեն խորացնում է կոռուպցիոն ազդեցությունների հավանականությունը համայնքային որոշումների վրա։

Ընտանեկան կապերը՝ համայնքային որոշումների հիմքում

Օնիկ Կիրակոսյանի մայրը՝ Սիրանուշ Ղուկասյանը, հանդիսանում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենը։ Նրա պաշտոնավարման ժամկետը վաղուց էր լրացել, սակայն այն «անհասկանալիորեն» երկարացվել է Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի կողմից։

Հարցը դառնում է առավել կարևոր, երբ ուսումնասիրում ենք պոլիկլինիկայի ղեկավար կազմը․

Պոլիկլինիկայի բուժական գծով տնօրենի տեղակալ Վահագն Մկրտչյանը ունի ազգակցական կապ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ընտանիքի հետ։
Այս հանգամանքը անմիջապես հարց է առաջացնում՝ արդյո՞ք այս կապերը դեր են խաղացել տնօրենի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման և կառույցի նկատմամբ վերահսկողության ամրապնդման գործընթացում։ Հատկապես նկատի ունենալով այն իրողությունը, որ Գյումրիում քաղաքական իշխանության «ներքին կառավարման» առումով անհրաժեշտ տեղեկությունները ստացվել են, փաստորե, հենց այս շղթայի միջոցով։
Եթե համայնքային առողջապահական հաստատությունը ղեկավարվում է անձնական կամ ազգակցական կապերով, ապա դա արդեն իսկ հստակ կոռուպցիոն ռիսկ է՝ հակասելով ինչպես օրենքի, այնպես էլ էթիկայի պահանջներին։

Նոր նշանակումը բացահայտում է ազդեցության ամբողջական շղթան

Եվ հենց այս ամբողջի ֆոնին տեղի է ունեցել վերջին զարգացումը, որը, ըստ AntiCor-ի գնահատման, ամբողջությամբ հաստատում է հովանավորչական սխեմայի գոյությունը․

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի նոր տնօրեն է նշանակվել նույն ինքը՝ Վահագն Մկրտչյանը

— այն նույն Վահագն Մկրտչյանը,
որը, փաստորեն հանդիսանում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը։

Այս նշանակումից հետո բացահայտվում է փակ շղթան՝

նախկին տնօրենի պաշտոնավարումը երկարացվել է,
նրա որդին՝ իշխանական կապերով օժտված նախկին վարորդ Օնիկ Կիրակոսյանը, փաստացի ներգրավված է ազդեցության համակարգում,
իսկ այժմ կառույցի լիարժեք վերահսկողությունը հանձնվում է անձի, որը կապվում է երկրի քաղաքական վերնախավի հետ։
Սա ոչ միայն հովանավորչության դասական օրինակ է, այլ նաև ցույց է տալիս, որ պետական առողջապահական կառույցում պաշտոնները բաշխվում են ոչ թե ըստ մասնագիտական արժանիքների, այլ ըստ քաղաքական-ընտանեկան շահերի համադրման։

Կոռուպցիոն ռիսկերը.

AntiCor-ի վերլուծությամբ այս շղթայում առկա են կոռուպցիոն հետևյալ բարձր ռիսկերը.

 Քաղաքական ազդեցություն համայնքային կառավարման վրա

Նշանակումները և պաշտոնավարման ժամկետների երկարաձգումները իրականացվում են ոչ թե համայնքի շահից, այլ քաղաքական ընտանիքների և մերձավորների շահերից ելնելով։

 Ազգակցական հովանավորչություն

Աննա Հակոբյանի ընտանիքի հետ կապ ունեցող անձի նշանակումը ղեկավար պաշտոնի՝ հանրային վերահսկողությունից դուրս գործընթացով։

 Արտաքին ազդեցության աղբյուրներ

Օնիկ Կիրակոսյանի կողմից իշխանական թևին փոխանցվող տեղեկատվության մասին տվյալները վկայում են ներքին կառավարման համակարգի խաթարման մասին։

 Վստահության կորուստ առողջապահական համակարգում

Կառույցի ղեկավարումը գտնվում է ոչ թե ոլորտի պրոֆեսիոնալների, այլ քաղաքական կապերով օժտված անձանց ազդեցության ներքո։

Եզրակացություն

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում կատարված վերջին նշանակումներով հստակ ընդգծվում է համակարգային հովանավորչությունը, որտեղ ընտանիքները, մերձավորները և իշխանական շրջանակների ներկայացուցիչները ներգրավված են փոխադարձ ազդեցության և պաշտոնաբաշխման փակ շրջանակում։

AntiCor-ը համարում է, որ այս ամբողջ պատմության առանցքում ոչ թե հանրային շահն է, այլ քաղաքական ազդեցության ամրապնդումը համայնքային առողջապահական համակարգում, որի հետևանքով մեծանում են կոռուպցիոն ռիսկերը և նվազում է հանրության վստահությունը։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները վախենում են հայերից, որովհետև գիտեն՝ մի օր իրենց երևանյան վեցնոցը չի լինելու Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին. «Ազատություն» Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների. Հայր Մաղաքիա Թեժ իրավիճակ՝ Քննչականի դիմաց․ «Ես շտապ դիմել եմ քննիչին, ասել՝ խաբեբան խանութում է» (video) Մայր Աթոռի շուրջ օղակը սեղմվում է. Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը #ՈՒՂԻՂ․ Հայաստանը՝ Պուտինի և Թրամփի օրակարգում․ Նիկոլը՝ Զելենսկու հետքերով․ Երվանդ Բոզոյան (video) «ԶՊՄԿ»-ի կայուն զարգացման հաշվետվությունն անցել է երրորդ կողմի անկախ հավաստիացում «Դատախազությունն անգործության է մատնված»․ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդման հետքերով․ փաստաբան. 24news.am «Խի դուք հույս ունեք՝ էդ գումարները հետ կտա՞ն»․ Ոստիկանության ու քննչականի խայտառակ պատասխանը (video) Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել «Նիկոլ պաշտողնե՛ր, Նիկոլի 17 միլիոն դոլարանոց պալատը թքելու է ձեր ճակատին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչպես է Փաշինյանը խայտառակ ձևով արդարացնում ՀԷՑ-ը խլելը (video) Ի՞նչ կասեին լոռեցիները Նիկոլ Փաշինյանին (video) Տոկաևը «թուրքական ստրկության ժինջիլ կապեց Նիկոլի վզից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ Թրամփն իր խայտառակ բլեֆով չի խաբի Պուտինին․ ի՞նչ է սպասվում․ Հարութ Սասունյան (video) «Թքեմ նրա վրա, ով ասում է՝ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»․ բաղանիսցի (video) #ՈՒՂԻՂ․ «Անառակ որդին Վեհափառի մոտ է․ սպասենք զարգացումների»․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞վ է Օնիկ Կիրակոսյանը և ինչու է նա մշտապես հայտնվում ազդեցության կենտրոնում. AntiCor Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին․ ի՞նչ է անելու Փաշինյանը (video) Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը բարելավվել է. Ռյուտտե Տոպուրիան ստախոս է, եւ եթե նա ինձ ապտակած լիներ՝ տեղում կսպանեի․ Արման Ծառուկյան Ճամբարակ-Թթուջուր հատվածում մոլեգնող հրդեհը մոտենում է Տավուշի մարզի հետ սահմանակից Դպրաբակ գյուղին ԲԴԽ–ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am