Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Իշխանող վարչախումբը տառապում է մի ինքնամոռաց ցինիզմով, ըստ որի՝ «իրենք ներկայացնում են ՀՀ ժողովրդի մոտեցումները, քանի որ մեծամասնությունն իրենց քվե է տվել»։ Այս պնդման մանիպուլյացիան կայանում է նրանում, որ Նիկոլենց ձայն տված 680 հազար քաղաքացիները բնավ չեն կազմում ՀՀ բնակչության մեծամասնությունը. ավելին՝ անգամ կեսը չեն, այլ ընդամենը մոտ 30 տոկոսը, և այդ 30 տոկոսանոց իշխանությունն այսօր խոսում է «լեգիտիմությունից» ու «ժողովրդի կարծիքը» կյանքի կոչելու մասին։

Թեմայի մասին շատ է խոսվել, հնչել են ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ, իսկ այսօր արդեն Փաշինյանը խաղարկում է հերթական մանիպուլյացիոն բլեֆը, ամբողջովին աղավաղելով ընտրական օրենսգիրքը, իր վերընտրվելու բոլոր հնարավոր տարբերակները խորքային առումով հաշվի է առել։

Մասնավորապես՝ արդեն փոփոխված ԸՕ-ով, որով պետք է անցկացվեն առաջիկա համապետական ընտրությունները, նախատեսվում է, որ խորհրդարան անցնելու համար 3–4 քաղաքական ուժերից բաղկացած դաշինքները պետք է հավաքեն, ուշադրություն, 10 տոկոս (նախկին 7-ի փոխարեն) ձայն։ Սա բավական լուրջ թիվ է։ Հակառակ դեպքում, եթե կուսակցությունները մասնակցում են առանձին, անհրաժեշտ է հավաքել 4 տոկոս ձայն։ Ստացվում է, որ այնպիսի «լազեյկա» է պատրաստված, որ երկու դեպքում էլ խորհրդարան անցնելու շանսերը բավական ցածր են, քանի որ, որպես կանոն, դաշինք են կազմում հենց այն ուժերը, որոնց համար միայնակ խորհրդարան անցնելը բարդ է։ Արդյունքում՝ Նիկոլն ամեն ինչ անում է իր օպոնենտների ձայները հնարավոր բոլոր տարբերակներով փոշիացնելու համար։

Ավելին ասեմ՝ ԸՕ-ում առանձին կետ կա, ըստ որի ընտրությունների ավարտից հետո իշխանությունը կարող է դրանք անվավեր ճանաչել։ Այսինքն, ոչ ցանկալի արդյունքի դեպքում չի բացառվում, որ անցկացվեն նոր ընտրություններ։ Այս պայմաններում ես նույնիսկ ավելի մարազմատիկ իրավիճակ եմ պատկերացնում. եթե անգամ ընդդիմությանը հաջողվի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, անցնել խորհրդարան, համախմբել իր ողջ ռեսուրսը և կազմել մեծամասնություն, Նիկոլն ուղղակի կարող է չհանձնել իշխանությունը. գնա, նստի կառավարության շենքում և հայտարարի, որ «չար ուժերը կեղծել են ընտրությունները, իսկ ես, ժողովուրդ ջան, քանի որ ձեր տղեն եմ, չեմ պատրաստվում ձեր՝ ինձ տված ձայներին տեր չկանգնել և շարունակելու եմ իշխանությունը պահել ձեռքումս»։

Գրեթե կասկած չունեմ, որ ոչ մի եվրոպացի կամ միջազգային կառույց այս հարցի հետ կապված ծպտուն չի հանի կամ որևէ գնահատական չի տա։ Ասել եմ՝ սա ձեռնտու է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բոլորին՝ բացի հայից։

Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը՝ ստեղծելով մի համակարգ, որտեղ ընդդիմության ցանկացած հաջողություն կարող է ոչնչացվել տեխնիկական «ճշգրտումներով»»։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Թրամփն իր խայտառակ բլեֆով չի խաբի Պուտինին․ ի՞նչ է սպասվում․ Հարութ Սասունյան (video) «Թքեմ նրա վրա, ով ասում է՝ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»․ բաղանիսցի (video) #ՈՒՂԻՂ․ «Անառակ որդին Վեհափառի մոտ է․ սպասենք զարգացումների»․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞վ է Օնիկ Կիրակոսյանը և ինչու է նա մշտապես հայտնվում ազդեցության կենտրոնում. AntiCor Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին․ ի՞նչ է անելու Փաշինյանը (video) Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը բարելավվել է. Ռյուտտե Տոպուրիան ստախոս է, եւ եթե նա ինձ ապտակած լիներ՝ տեղում կսպանեի․ Արման Ծառուկյան Ճամբարակ-Թթուջուր հատվածում մոլեգնող հրդեհը մոտենում է Տավուշի մարզի հետ սահմանակից Դպրաբակ գյուղին ԲԴԽ–ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Քննչականը կատարում է իշխանության պատվերը. փաստաբանը` Արշակ Սրբազանի գործի մասին Լիդյա Մանթաշյանը կալանավայրում է միայն մի պատճառով․ ակցիա Երևանի փողոցներում (video) Չարիք էր 2018-ի «հեղափոխությունը» Հայաստանում, որի հոմանիշները դարձան սև ժապավեններն ու դագաղները, Արցախի կորուստն ու հայաթափումը. Էդուարդ Շարմազանով Եթե Աստծո հավատքը չընդունեն, չհասկանան, թող լա՛վ իմանան՝ ինչ է սպասվելու իրենց․ սյունեցի (video) Իրեն մեր ժամանակների «լուսավորիչ» հռչակածը՝ նմանօրինակ էժնագին ընտրական տրյուկներով փորձում է ոչ թե արտացոլել հանրային տրամադրությունները, այլ ձգձգել սեփական իշխանության պահպանումը. Արմեն Հովասափյան 2.5 մլն դոլար՝ ամանորյա զարդարանքների համար Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Subaru»-ն. վերջինն էլ բախվել է ծառին #ՈՒՂԻՂ․ «Վեհափառի սրբությունն ու Նիկոլի երեք Բրուտոսները»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արաղչին կուղևորվի Փարիզ Հարյուրավոր մեքսիկացի ֆերմերներ փակել են ԱՄՆ սահմանային կամուրջը Իզուր քեզ մի ճղի, նրանք քո ընտրողները չեն (video) Միանալով հոգևոր եղբայրներիս իմ որդիական խոնարհումս և հավատարմությունս եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ազգընտիր Հայրապետիս ՀԱԵ-ն առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով. Դանիելյան Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am