Հարյուրավոր մեքսիկացի ֆերմերներ փակել են ԱՄՆ սահմանային կամուրջը
Հարյուրավոր ֆերմերներ և բեռնատարների վարորդներ երկուշաբթի օրը փակել են ԱՄՆ-ի հետ սահմանային խոշոր կամրջի մեքսիկական կողմը՝ որպես ֆերմերների շարունակական ազգային գործադուլի մաս, հաղորդում է AFP-ն։
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Սարագոսա-Իսլետա միջազգային կամուրջը, որը կապում է Տեխասի Էլ Պասոն Մեքսիկայի Սյուդադ Խուարեսի հետ։
Բողոքի ակցիաների ընթացքում գյուղատնտեսական աշխատողները նաև գրոհել են Սյուդադ Խուարեսի մաքսային գրասենյակը։
