..Նիկոլ Փաշինյանը ֆեյք-պետություն է ստեղծում․ Օհանյան

Ֆեյք պատարագ, ֆեյք համաժողով, ֆեյք լեգիտիմություն, ֆեյք խաղաղություն, ֆեյք ապաշրջափակում...Նիկոլ Փաշինյանը ֆեյք-պետություն է ստեղծում, որին մեր ակտիվությամբ կամ պասսիվությամբ` կամա թե ակամա մասնակցում ենք նաև յուրաքանչյուրս:

! Ֆեյք պատարագ
Ֆեյք, ոչ միայն այն պատճառով, որ պատարագին գնացող այս թափառախմբի համար լրիվ մեկ է` կարգ ունեցող քահանա կմատուցի պատարագը, թե` կարգալույծ, այլ նաև այն պատճառով, որ պատարագի նոր կարգ է, ըստ էության, սահմանում կառավարության ղեկավարը` պատարագի կանոնական տեքստից պարտադրում է, որ իր քիմքին անհաճո կտորները հանվեն` կաթողիկոսին և թեմի առաջնորդին հիշատակելու հատվածները զեղչվեն և որոշ թեմերի որոշ անինքնասեր առաջնորդներ անգամ ներկա են գտնվում հրապարակավ իրենց ստորացնելու այդ ծեսին: Էլ չասենք, որ եկեղեցում ծափահարում են, կեղծ սարկավագներ ու լիքը անհավատ կասկածելի վարքագծով էակներ են մասնակցում, որոնց համար դա ընդամենը առիթ է ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար...

! Ֆեյք համաժողով
Եթե նախկինների ժամանակ նման մի միջոցառում կազմակերպվեր, նույն Նիկոլի բարձրացրած աղմուկի կողքին Նիագարայի ջրվեժի աղմուկը մեղմ շշուկ կթվար: Պարտադրել բոլոր պետական ծառայողներին իրենց հանգստյան օրն անցկացնել Համալիրում` ՔՊ առաջնորդի հերթական անհեթեթ քաղաքական ելույթը լսելու համար, որի ժամանակ Հայաստան պետության կազմաքանդման իր ծրագրի հաջորդ էտապի մասին է բարձրաձայնում...դժվար է սրան քաղաքակիրթ որակում տալը: Ի դեպ, քաղծառայողներին, որոնք օրենքով պաշտպանված են, աշխատակազմերի ղեկավարներն ասել էին. «Համաժողովից բացակայելու մի հարգելի պատճառ կարող է լինել` ձեր մահը»:
Եթե Վաղարշապատում ընդդիմության փողոցային քարոզարշավին ներկա գտնված տնօրենին կարող են ազատել աշխատանքից, պարզ է, որ Նիկոլի ելույթը չլսած քաղծառայողն իրավունք չունի պետական ապարատում աշխատելու: Ուղղակի մարդը կատարյալ հիմար պետք է լինի, որ մտածի այդ 7 հազար անձը ՔՊ-ի էլեկտորատն է և այդ ֆեյք համաժողովը մեծացնում է իրենց վերարտադրվելու հավանականությունը: Ավելին` համաժողովին մասնակցած անձինք միայն նողկանք են ապրելու նման մեթոդների հանդեպ...
Բայց եթե մարդն ասում է` վերջին 500 տարում Հայաստանը երբեք նման շանս չի ունեցել...Հայաստանը երբեք այսքան անկախ ու ինքնիշխան չի եղել...Արցախը տվինք, Հայաստանը գտանք...Իշխանության բոլոր մյուս ճյուղերը ոչնչացրած, ՍԴ նախագահին, բոլոր իրավապահների ղեկավարներին Համալիր «բերման» ենթարկած մարդը իշխանությունների տարանջատումից է խոսում...Ընտրված համայնքապետերից իշխանություն խլածը լեգիտիմ իշխանությունից ու Սահմանադրություն փոխելուց է խոսում, ուրեմն մենք ոչ թե «Իրական Հայաստանում», այլ «Իրական ֆեյքապետությունում» ենք ապրում...

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am