«Հրապարակ». ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսության ապացույց

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Ադրբեջանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից,  դիվանագետ Աշխեն Ալեքսանյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրա փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել կալանքի որոշման դեմ, որը, սակայն, չի բավարարվել: 


Հիշեցնենք, որ երիտասարդ կնոջը ձերբակալել էին հունիսի 20-ին,  օդանավակայանում, Վիեննա մեկնելիս։ Մեր տեղեկություններով, նա արդեն հյուպատոս էր նշանակվել, սակայն օդանավակայանում կալանքից հետո հրամանն անմիջապես չեղարկել են եւ նրա մասին ողջ տեղեկատվությունը համացանցից ոչնչացրել։ Սակայն «Հրապարակի» աղբյուրները հենց ձերբակալման օրն էին մեզ տեղեկատվություն տրամադրել, չնայած այն բավականին ուշ հրապարակեցինք, քանի որ իրավասու մարմինները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, հերքում էին այդ փաստը։ Իսկ ԱԳՆ աշխատակցի մոտ հայտնաբերվել էին ինչ-որ կարեւոր փաստաթղթեր, որոնք նա պատրաստվում էր տրամադրել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձի։ Միայն երկու ամիս անց՝ օգոստոսի 29-ին, սկանդալը հասավ մամուլ,  նախ՝ «Հրապարակ» թերթը գրեց, որ նման սկանդալային կալանավորում է եղել, որից հետո խուզարկություն է իրականացվել ԱԳՆ-ում, եւ անգամ համակարգիչներ են առգրավվել կամ համակարգիչների պարունակություն, ապա սկսեցին գրել նաեւ մյուս ԶԼՄ-ները։ Երիտասարդ կնոջ ֆոտոները հայտնվեցին համացանցում: Իսկ Քննչական կոմիտեն սուղ պաշտոնական տվյալներ հաղորդեց։ Թե ինչ է արել Աշխեն Ալեքսանյանը, ինչում է արտահայտվում դավաճանություն ասվածը՝ մինչ օրս չի պարզաբանվել անգամ նրա պաշտպանների կողմից: 

Գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 2 ամիս, ու նյութերն արագ ուղարկվել են դատարան, կարծես քննչականը շտապում էր հերթական «գալոչկան» դնել լրտեսների որսի պլանում: Ենթադրաբար, Քննչական կոմիտեից արտահոսքեր գնացին դեպի մամուլ, անգամ լրտեսի անունը հնչեց, որ, ըստ մեղադրանքի, Ալեքսանյանն Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին տվյալներ է փոխանցել` 34 հազար եվրո գումարի դիմաց։  

Դիվանագետի փաստաբանները խուսափում են խոսել դատարանում սկսված քննությունից: «Այս պահին կարող եմ մի բան ասել միայն, քանի որ նիստերը փակ են, իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Արարքի մեջ առկա չէ այնպիսի գործողություն, որն իր մեջ պարունակի հանցակազմ»,- ասում է փաստաբան Տավրոս Գեւորգյանը: Նախկին պաշտոնյայի մյուս պաշտպանը՝ Աբգար Պողոսյանն ասում է, որ երկրում չէ, թեեւ ավելի վաղ խոստացել էր հայտարարություն անել այս գործով: Նա ասել էր՝ չկա Աշխեն Ալեքսանյանի դեմ օրինական որեւէ ապացույց, նա իրականում տուժող է, քանի որ կոպտորեն խախտվել են նրա իրավունքները։ 

Եվ իրոք, սկանդալի առաջին իսկ օրվանից երիտասարդ կնոջ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտվեց: ԶԼՄ-ները գրեցին, որ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ, նրան տվյալներ է փոխանցել: Սիրային կապի վերաբերյալ տեղեկությունը ԱԳՆ նախկին աշխատակցի փաստաբանները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: Մնում է ենթադրել, որ մեր ԱԱԾ-ի համար սիրային կապը շարունակում է մարդկանց լրտեսության մեջ մեղադրելու միակ միջոցը լինել: Պատերազմից անմիջապես հետո տարբեր զինվորականների էին մեղադրում «Օդնիկլասսնիկի»-ով եւ այլ սոցցանցերով լրտես աղջիկների հետ սիրային կապեր հաստատելու ու նրանց գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ, հիմա էլ անցել են կանանց: 

Ի դեպ, Աշխեն Ալեքսանյանն ամուսնացած չէ: Բայց հանրությունն ուզում է գոնե մեկ իրական լրտեսի տեսնել, որին փողի դիմաց «վերբովկա» են արել, որը մի նորմալ «գաղտնի» տվյալ փոխանցած լինի, ոչ թե իր ֆոտոն՝ զորամասի տրաքած տեխնիկայի ֆոնին կամ որեւէ բարեմասնություն՝ ռուս աղջիկ գայթակղելու համար, կամ ինչ-որ առեղծվածային փաստաթղթեր, որոնք մարդը առանց վախենալու, բացահայտ իր հետ տանում է արտերկիր: Մենք էլ նայենք-ասենք՝ ինչ լավ է աշխատում մեր ԱԱԾ-ն: Բայց չկա ու չկա նման բացահայտում: Միայն ռոմանտիկ պատմություններ են, որոնք որոշ դեպքերում քիչ է մնում վերածվեն ամուսնության:

 

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am