Այդ խոշոր ուժերն իրենք պետք է միավորվելու առաջարկ անեին, որպեսզի ոչ մի ձայն չփոշիանար

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:


- Վաղարշապատի ընտրություններից արդեն 5 օր անցել է, սակայն քննարկումները չեն դադարում, մեղավորների փնտրտուք է գնում, ասում են, որ անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր ուժերը վատ ազդեցություն ունեցան եւ փոշիացրին ընտրողի ձայները, ինչը բացառապես ձեռնտու է իշխող ուժին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Այսպես ասեմ` այն կուսակցությունները, որոնք չհաղթահարեցին անցողիկ շեմը եւ ավագանի չանցան, փաստացի փոշիացնելով իրենց ձայները, չեմ կարծում, թե արժանի են մեծ քննադատության, որովհետեւ ո՞վ էր փոքր ուժերին առաջարկել միավորվել: Այդ խոշոր ուժերն իրենք պետք է միավորվելու առաջարկ անեին, որպեսզի ոչ մի ձայն չփոշիանար: Սովորաբար քաղաքականության մեջ, այլ երկրների քաղաքական փորձը նույնպես դա է ցույց տալիս: Ստացվում է, որ նման քննադատություններով փոքր ուժերին ասում են` դուք մի զբաղվեք քաղաքականությամբ, այլ գնացեք տուն: Դա շատ էգոիստ, ոչ քաղաքական ու ոչ իրատեսական մոտեցում է, եւ այդպես չի կարելի վարվել: Մեծ ուժերը պետք է փոքր ուժերին կոնսոլիդացիա առաջարկեին․ այդպես են վարվում բոլոր առաջադեմ երկրներում: Նույն Իվանիշվիլին ի՞նչ արեց, նա բոլորին հավաքեց ու գնաց հաղթանակի: Նույնն արեց Հեյդար Ալիեւը՝ 1993 թվականին, երբ Մոսկվայից եկավ, նա բոլոր միջին եւ փոքր կուսակցություններին հավաքեց իր կողքը, մեծ դաշինք կազմեց եւ Էլչիբեյին հեռացրեց իշխանությունից: Ցավոք, Հայաստանում նման բան տեղի չի ունենում, ես ունեմ այդ հարցի պատասխանը, սակայն չեմ ուզում խոսել այդ մասին…. ինձ համար ամեն ինչ պարզ է: Այո, փոշիացված ձայները շահավետ են իշխանությունների համար, բայց դրա մեղավորն այդ ուժերը չեն, մեղավոր են նրանք, ովքեր ունեն կայուն ձայներ, սակայն պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա, ավելորդ ամբիցիաները, մեծամտությունը պետք է մի կողմ թողնել եւ կարողանալ մեծ կոնսոլիդացիա ապահովել:

- 2026-ի համապետական ընտրությունների համար Վաղարշապատի ընտրությունը կարո՞ղ է դաս լինել:

- Եթե 2026-ի շեմին կարողանան մեծ կոնսոլիդացիայի հասնել խոշոր ուժերը, ապա, միանշանակ, հաջողություն ենք արձանագրելու, սակայն եթե ընտրություններին ընդդիմությունը մասնակցի ջլատված, առանձին-առանձին, կրկին 4 տոկոսը չեն հաղթահարելու շատերը, ձայներ են փոշիացնելու, եւ նորից իշխանության ջրաղացին, փաստորեն, ջուր է լցվելու: Կան տեսակետներ, որ փոքր ուժերը պետք է իրենց կուսակցական ամբիցիաները մի կողմ դնեն, թեպետ դա էլ է ճիշտ, սակայն նրանց պետք է հստակ առաջարկություն անեն խոշոր ուժերը: Օրինակ` «Մայր Հայաստանը» ոչ մի ձայն չի փոշիացրել, հավաքել է անհրաժեշտ ձայները, այդպես է եղել նաեւ Գյումրիում, Երեւանում: «Մայր Հայաստանը» նման պրոբլեմ չունի, ձայներ փոշիացնելու, սակայն, անկախ ամեն ինչից, եթե մենք ուզում ենք, որ 2026-ին իսկապես հասնենք իշխանափոխության, այլ ոչ թե մանդատ ու աթոռ ստանանք` առանց ոչ մի բանի հասնելու, ապա այս հարցերին պետք է շատ լուրջ մոտենանք: Այն պատասխանատու դեմքերն ու գործիչները պետք է փոքր ուժերի հետ առաջարկությամբ գնան կոնսոլիդացիայի, որպեսզի ընտրություններին հաղթի խոշոր միավորը: Ես ասում եմ տարրական փաստեր, որոնք հայտնի են տարբեր երկրներին, սակայն, ցավոք, Հայաստանում այս հարցերը դեռ քննարկվում են:

- Բայց նույն «Մայր Հայաստանը», չլինելով խոշոր ուժ, հաղթահարեց շեմը: Վաղարշապատում ո՞վ էր այն խոշոր ուժը, որը պետք է կոնսոլիդացիայի գնար:

- Բոլորս էլ հասկանում ենք, թե Հայաստանում ովքեր են խոշոր ուժերը, եւ խոսքը որ գործիչների մասին է: Ամեն ինչ հստակ է: Շատ կարեւոր է, որ նրանք ոչ թե քննադատեն, թե ինչու փոքր ուժերը չեն միանում իրենց, նման բան չի կարող լինել: Ի՞նչ են առաջարկում` Արթուր Վանեցյանը գնա տուն ու էլ չզբաղվի՞ քաղաքականությամբ: Պատասխանատվությունը մեծ ուժերի վրա է: Ինչ վերաբերում է «Մայր Հայաստանին», ապա այն ոչ մեծ ուժ է, ոչ էլ փոքր, սակայն իր տեղն ունի քաղաքական դաշտում: Ես սա ասում եմ որպես մարդ, որը ոչ թե մտահոգ է տեղեր զբաղեցնելով, այլ մտահոգ է իշխանափոխությամբ: Մեր նպատակն այն չէ, որ մանդատներ ստանանք: Մեր նպատակն իշխանությանը հեռացնելն է: Կա գլխավոր հարց` երկիրը փրկելու հարցը: Մեզ համար երկրի առաջնային խնդիրները կարեւոր են բոլոր տեսակի կուսակցական շահերից: Մենք դա ապացուցել ենք բոլոր ընտրությունների ժամանակ: 2023 թվականին, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, առանց երկար-բարակ մտածելու, մենք մեր աջակցությունը հայտնեցինք Հայկ Մարությանին, առանց նրան կասկածելու, քանի որ նա էր ամենաշատ քվեներ ստացած ընդդիմադիր ուժը, սակայն հետո հայտնի պատճառներով նա չընտրվեց: Նույնն արել ենք Գյումրիում, պատրաստ էինք անել նույն բանը Վաղարշապատում: Երբ երկիրը դուրս գա այս ծանր վիճակից, երկրորդական հարցերը կքննարկենք այդ ժամանակ, այժմ խոշոր միավոր ձեւավորելու խնդիր ունենք:

 

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am