Տեսողության խնդիր

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Մի նիկոլական քարոզիչ ուշագրավ հրապարակում էր արել, թե ինչու է պաշտպանում այս իշխանություններին: Ուշադրությամբ կարդացի, քանի որ կետերով գրել էր, թե ինչն է իրեն «ուրախացնում» այսօր: Պարզվեց` ուրախացնում է այն, որ «փոքրիկ գյուղում վերջապես դպրոց են կառուցել», եւ «մանկապարտեզի դռներ են բացվել»: Բայց նախկինների ժամանակ էլ էին կառուցում` եւ ոչ միայն դպրոցներ, այլեւ թունելներ, էստակադաներ, առեւտրի կենտրոններ, բնակելիներ, շրջանցող ճանապարհներ, Հյուսիսային պողոտա, ուղղակի նախկին իշխանությունները չէին կարողանում դա կապիտալի վերածել` դրանց ֆոնին փիառվել, ներկայացնել հանրությանը:


Պարզվեց` ուրախանում է, որ «գյուղում աճում է կրթված սերունդ», «զինվորն այլեւս սոված չէ, համազգեստ ունի...»: Հայաստանի գյուղերում ու քաղաքներում առաջ էլ էր կրթված սերունդ մեծանում, զինվորն էլ գուցե շատ կուշտ չէր, բայց ողջ-առողջ էր, եւ 5 հազար ջահել-ջիվան զինվորի մարմին հողին չէինք հանձնել: Հաջորդ «ուրախությունը», անշուշտ, ասֆալտն է եւ փողոցների լուսավորությունը:

Չգիտեմ` մարդը երեւի փոքր է եղել, չի տեսել, որ մի քանի փողոց ասֆալտելու փոխարեն, ժամանակին Սեւան-Դիլիջան թունել են կառուցել, Սարի թաղի եւ Մոնումենտի ճանապարհները: Ասում է` «պատմամշակութային վայրերն այլեւս անտեր չեն` պահպանվում են, հարգվում են»: Չգիտեմ, թե որ վայրերի մասին է խոսքը: Գուցե Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի՞ մասին, որոնք արդեն «տեր» ունեն, եւ այդ տերը հայը չէ:

Իհարկե, եթե մարդն ուզում է ամենավատ վիճակում էլ մի լավ բան «տեսնել», ոչ ոք չի կարող նրան խանգարել: Ինչպես չի կարող խանգարել, երբ նա մեր ակնհայտ եւ ահռելի կորուստները, ձախողումները, այս ամբողջ աղետը չի տեսնում, որովհետեւ ուզում է ամեն գնով արդարացրած լինել իշխանություններին:
 

  

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am