Թուքիան ու Ռուսաստանը բոլոր հարցերը լուծել են
С-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագրով մատակարարումները կսկսվեն 2019 թվականի վերջին-2020 թվականի սկզբին։ Այս մասին հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը՝ նշելով, որ նախատեսված գումարի մի մասը վճարվել է Ռուսաստանի տրամադրած վարկով, փոխանցում է TASS գործակալությունը։ Կոժինի խոսքով՝ բոլոր հարցերը լուծված են և օրերս պայմանագիրը կմտնի իրագործման փուլ։ С-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։
