Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արսեն Թորոսյանը, ով այժմ ղեկավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարար եղած ժամանակ խայտառակ գործողություններ է իրականացրել, որոնք արձանագրված են ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքներում: Նույն COVID-ի բուժումը մի հիվանդանոցում արժեցել է 722 հազար դրամ, իսկ մեկ այլ հիվանդանոցում՝ 109 հազար դրամ:

Նախորդ հրապարակումներում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչ չարաշահումներ է թույլ տվել Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը՝ ըստ ֆինանսների նախարարության:

Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը, որի մասով COVID-ի ժամանակահատվածում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր քննվում այժմ կրկին Արսեն Թորոսյանի ենթակայությամբ է աշխատում. նա Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել:

Կորոնավիրուսի համավարակի օրերին Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարը Նարեկ Վանեսյանն էր, որի կուուպցիոն անցյալի մասին շատ է գրվել: Այսինքն՝ Արսեն Թորոսյանը իրեն շրջապատել էր, ըստ տարբեր հրապարակումների, կոռումպացվածի համբավ ունեցող գործիչներով, եւ պետբյուջեի միջոցները տնօրինում էին այնպես, ինչպես ցանկանում էին: Ասվածի ապացույցն արձանագրված է նաեւ ֆինանսների նախարարության ստուգումների ակտում (տե՛ս լուսանկարը), որտեղ 1 հիվանդության դեպքի միջին արժեքը Արսեն Թորոսյանի սիրելի հիվանդանոցներում ավելի թանկ է հաշվարկվել, քան հայտնի եւ մեծ հիվանդանոցներում:

Եվ այսպես, ֆիննախը արձանագրել է, որ «փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցմամբ կազմակերպություններում հիվանդների բուժման մեկ դեպքի միջին արժեքը կազմել է 380.118 դրամ, իսկ դեպքային ֆինանսավորմամբ կազմակերպություններում՝ 234.447 դրամ կամ փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցմամբ կազմակերպություններում 1 դեպքի միջին արժեքը 148.671 հազար դրամով բարձր»:

Նախ, հարց է, թե ինչու է կորոնավիրուսի բուժումը մեր երկրում այսքան թանկ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ տարել է այդ հիվանդությունը, կա՛մ գոնե հարազատ ունեցել, բայց, վստահաբար, այդքան մեծ ծախսեր բոլոր քաղաքացիների համար չեն իրականացվել: Նախարար Թորոսյանը, սակայն, իր սիրելի բժշկական կենտրոններին շռայլ գումարներ է բաժանել, «օտարներին»՝ անհամեմատ քիչ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին . (այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների՝ ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը), Արսեն Թորոսյանի օրոք 1 դեպքի միջին արժեքը հաշվարկվել է 722.154 դրամ: Այսինքն՝ Մասիվի հիվանդանոցում բուժված 1 հիվանդի միջին արժեքը եղել է 722 հազար դրամ:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին (ներկայիս տնօրենը՝ Հովհաննես Զոհրաբյանը, Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին) Արսեն Թորոսյանի օրոք 1 հիվանդի համար վճարվել է 625.841 հազար ՀՀ դրամ: Այս, 1 դեպքի միջին արժեքն է սա:

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին եւս շռայլ հատկացումներ են արվել Արսեն Թորոսյանի օրոք: Հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ, ով, ի դեպ, Մարտունի քաղաքի ՔՊ ավագանու անդամ է, մտերիմ էր նախարար Թորոսյանի հետ: Մարզային այս հիվանդանոցին տրվել է 561.629 դրամ: Մինչդեռ, օրինակ, Սեւանի, Հրազդանի կամ Գյումրու հիվանդանոցներին կրկնակիից պակաս գումար է հատկացվել նույն 1 հիվանդի հաշվարկով. տե՛ս լուսանկարը:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն մասնավոր մյուս հիվանդանոցներին Արսեն Թորոսյանը անհամեմատ քիչ գումարներ է բաշխել․

«Արմենիա» (հանրապետական) ԲԿ – 253.247 դրամ

«Էրեբունի» ԲԿ – 329.410 դրամ

«Աստղիկ» ԲԿ – 302.497 դրամ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ 141.586 դրամ

Այսպիսով` ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հիվանդանոցներում բուժված հիվանդների համար պետության կողմից տրամադրված գումարների չափերում զգալի տարբերություններ կան։

Շարունակելի ….»։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am