Ստամբուլի պարեկային վարչության պետը փողոցում ծեծել է մի ոստիկանի. video
Ստամբուլի ոստիկանության պարեկապահակային վարչության պետ Թայֆուն Քարալին փողոցում ծեծել է ծառայության ընթացքում խախտում թույլ տված աշխատակցին:
Բռնության ենթարկված ոստիկանը մի քան քայլ գնալուց հետո կորցնում է գիտակցությունը ու վայր ընկնում: Ծառայակիցները նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց:
