Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում  նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը երեկ հարթ չի անցել։ Գաղափարը, հիշեցնենք, վերցված է ամերիկյան իրականությունից: Դա ոչ այնքան կրոնական կամ քաղաքական, որքան հումանիստական ակցիա է․ միասին աղոթք անելը, մարմնական եւ հոգեւոր սնունդ ընդունելն օգնում են մարդկանց, անկախ քաղաքական, կրոնական եւ այլ հայացքներից, կարեւոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել: Առաջին հայացքից անշառ թվացող միջոցառումը զարմանալիորեն անցկացվում է փակ ֆորմատով։ Երեկվա միջոցառման մասնակիցների մեջ գերակշռել են կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դրսից ժամանած հյուրեր: Կազմակերպիչները կենաց-մահու խնդիր են դրել, որ Հայ առաքելական եկեղեցուց էլ ներկայացուցիչներ լինեն, որ չստացվի աղանդավորական հավաք է, սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչը «հարամել» է միջոցառումը՝ հիշեցնելով, որ 3 հոգեւորական եղբայրներ բանտում են։ Եկեղեցու ներկայացուցիչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանն ասել է, որ նրանք կալանավորվել են կառավարության կողմից։

Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է այս թեմայով. «Խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգեւորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին՝ հարգել պատշաճ ընթացակարգը եւ ազատ արձակել նրանց»։ Հայաստանից եւ արտերկրից ավելի քան 300 պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագետներ, գործարարներ, հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ այսօր առավոտյան են մասնակցելու բուն՝ աղոթքի նախաճաշին, որը նախատեսված է «Մարիոթում»:

Կմասնակցեն նաեւ Փաշինյանն ու ՀՀ նախագահը, ապա հյուրերի մի խումբ կայցելի Մայր Աթոռ, որտեղ հանդիպում է նախատեսված Վեհափառի հետ, այց թանգարան։ Փաշինյանն ու ՀՀ նախագահը Մայր Աթոռ չեն մեկնելու: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/11/15/302467?fbclid=IwY2xjawOFB9FleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyCGNhbGxzaXRlAjMwAAEeZcpZuflIJYvPXekH6I0NmQOP7sHYii3fNDMHNct2idVvpVfsaw6Td_-3Qrc_aem_dyxAJdq0OD_rVDKPm4KbYw

©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am