«Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ երկրի իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման տակ և բառի բուն իմաստով չի կատարում իր անմիջական գործառույթները, ակնհայտ է: Արդյունքում իրավապահ համակարգը ուղղակի չի կատարում իր անմիջական գործառույթները: Ամեն օր ենք դրանում համոզվում:

Ու, գիտեք, սա այն դեպքը չէ, որ մեկ անգամ արձանագրեցինք, և վերջ՝ կարող ես արդեն համակերպվել այդ վիճակի հետ: Դա ոչ մի կերպ համակերպվելու չէ:


Ասենք՝ օրը ցերեկով բանուկ փողոցում, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ դանակահարում են, սպանում են երիտասարդի, ապա թողնում և հեռանում: Ամեն օր լրահոսում տարբեր տեղեկություններ են սպանությունների, վեճերի, «տուրուդմփոցի»:


Մյուս կողմից՝ պարբերաբար սոցցանցերում հատնվում են տեսանյութեր, որոնցում արտացոլված է երթևեկության հետ կապված խայտառակ վիճակը: Ասենք, ինչո՞ւ տեսանյութեր: Մեզանից ո՞վ նման տեսարանների ականատես չի դարձել, մանավանդ վերջին շրջանում: Աջուձախ «ճռռացնում» են: Դա դեռ՝ գլուխը՝ քարին, անիվը՝ «բորդյուրին»: Բա որ չարամտորեն խախտում են կանոնները, թափով մտնում հանդիպակաց երթևեկության գոտի, ստեղծում կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ թե՛ իրենց, թե՛ երթևեկության այլ մասնակիցների համար:

Ո՞ւր են փառաբանված, իշխանական սատելիտ ու «իրավապաշտպան» դիրքավորվողների գովաբանած պարեկները, ոստիկանները՝ բարեփոխյալ, թե անբարեփոխ: Ահռելի գումարներ են ծախսվել, դրամաշնորհների, տարբեր ֆինանսավորումների տեսքով, ի՞նչ է արվել: Ոչինչ: Պարեկային ծառայությունը իշխանության «գովազդային դեմք» էին դարձրել: Ամբողջ բարեփոխումներն ուղղված են, կրկնենք, մեկ անձի սպասարկմանը:


Իսկ ի՞նչ են անում, ընդհանրապես, իրավապահները: Ընդդիմադիրներին են լրտեսում: Հոգևորականներին են լրտեսում: Ընդդիմադիր բլոգերի են առևանգում: Հետո ընդդիմադիրների ու հոգևորականների վրա գործեր են սարքում, «ասֆալտին փռում», դատում: Կարգալույծ քահանայի, այսինքն՝ ոչ հոգևորականի կողմից հակաեկեղեցական միջոցառման «մասսովկա» են ապահովում: Փաշինյանի կարճ տեսանյութերում պատահական անցորդի, ուղևորի, հեծանիվ քշողի դեր են կատարում:

Այդքանից հետո էլ ի՞նչ «հիմնական գործառույթ»: Ո՞վ դրա ժամանակն ու հավեսը կունենա: Մանավանդ, որ «անմիջական գործառույթների» համար նրանց չեն պարգևավճարում: Փաշինյանական իշխանավարման հատկապես վերջին տարիների համար, ի դեպ, միանգամայն հիմնավորված, առանձին փորձագետներ գործածում են ոստիկանապետություն բնորոշումը: Զավեշտն այն է, որ այդ ոստիկանապետությունը 1 անձի համար է բառացիորեն: Աջուձախ, իբր, ոստիկաններ ու պարեկներ են: Բայց ամեն օր՝ դանակահարություն, գողություն, ծեծկռտուք, սպանություն, դժոխային երթևեկություն: Իսկ որտեղ իրականում պետք է լինեն, չկան»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am