Սաուդյան Արաբիայի թագավորը լուրջ մտահոգություն է հայտնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ քննարկել է Եմենում տիրող իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը լուրջ մտահոգություն է հայտնել Էր Ռիադի ուղղությամբ «Անսար Ալա» եմենական շարժման զինյալների կողմից դեկտեմբերի 19-ին արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված։ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ երկու կողմերն էլ ընդգծել են քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:
