Աշխարհն ԱՄՆ-ին լավ դաս կտա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով սպառնացել է, որ կկրճատեն այն երկրների ֆինանսավորումը, որոնք ՄԱԿ-ում կդատապարտեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը, ասել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի այդ կերպ հաջողության հասնել: Այս մասին հայտարարում է Հյուրիյեթը: «Հուսով եմ, որ աշխարհն ԱՄՆ-ին լավ դաս կտա», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի կարող դոլարով գնել ժողովրդի կամքը:
