«Դիմացեք, մնաց մի 20 րոպե».ԱԺ-ում զավեշտը շարունակվում է
"Դիմացեք, մնաց մի 20 րոպե",- ԱԺ նիստի հերթական ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հանգստացնում էր դահլիճ եկող կուսակիցներին: Հիշեցնենք, որ Ելք խմբակցությունն այսօր պարբերաբար 20 րոպեով ընդմիջում է ԱԺ նիստը՝ խաթարելով քվեարկության ընթացքը:Նիկոլ Փաշինյանն իրենց այսօրվա՝ բազմաթիվ ընդմիջումներից օգտվելու իրավունքի իրացման քայլը մեկնաբանում է այսպես. «Մենք այս քայլով ցույց տվեցինք, որ ժողովրդի և պետության շահերի ոտնահարման որևէ դեպք ԵԼՔ-ի կողմից անարձագանք չի մնալու»։
