Հետաքննություն ՝ Ստալոնեի դեմ
TMZ-ը հայտնում է,որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի դեմ բռնաբարության մեղադրանքից հետո : Ստալոնեի դեմ հայց է ներկայացրել մի կին, ով բողոքել է, որ դերասանն իր հանդեպ ոտնձգություն է արել դերասանի գրասենյակում իրենց հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1990-ական թթ. սկզբին: Սկսված հետաքննության արդյունքները կզեկուցվեն շրջանային դատախազին, ով կորոշի՝ Ստալոնեին դատարանի առաջ կանգնեցնել, թե ոչ: Կալիֆոռնիայի օրենքով՝ այդպիսի հանցագոծությունների վաղեմության ժամկետը 10 տարի է:
