ԱՄՆ-ն սպառնալիքների միջոցով է հասնել բանաձևի մերժմանը. Բինալի Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարզապես միայնակ է մնացել Երուսաղեմի հարցում և այլ ելք չունենալով՝ որոշել է սպառնալիքների միջոցով հասնել բանաձևի մերժմանը: Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնությունն այն երկրներին, որոնք դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի օգտին: Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:
