Դավիթ Պետրոսյանը միայնակ է շարունակում հացադուլը
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը երեկ գիշեր դադարեցրել է հացադուլը: Այս մասին հայտնում է նախաձեռնության սոցցանցի էջից: «Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով։ Նրա հացադուլը դադարեցվում է»,– ասվում է էջում տեղադրված հայտարարությունում: Այս պահին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը միայնակ շարունակում է հացադուլը:
