Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի սկզբնամասում Nissan Versa մակնիշի 35 MR 016 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
