Սոդոմ-Գոմոր ՀՀԿ-ից մինչեւ Ծառուկյան դաշինք․ ով ում է սպասարկում

Ազգային ժողովում,  արտահերթ նիստը սկսվեց վիճաբանությամբ ու ակնհայտ էր, որ վերջում «սալյուտ» էր տրաքելու: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարց: Այն ընդունվեց 60 կողմ եւ 34 դեմ ձայներով: Կողմ ձայների մեջ հաշվարկվեց նաեւ Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով ներկա չէր, սակայն նամակով տեղեկացրել էր ԱԺ նախագահին իր դիրքորոշումը:Այս առնչությամբ, Ելք-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց. «Արփինե Հովհաննիսյանն այս ընթացքում չի եկել Հայաստան, երբ արտահերթ նիստի օրակարգն է հաստատվել, ինչպե՞ս է տվել իր դրական եզրակացությունը: Հրապարակեք նրա նամակը, դա էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթո՞ւղթ է»:Արա Բաբլոյանը նշեց, որ էլեկտրոնային փոստով կամ գրավոր է ուղարկել. «Դուք կարող եք մոտենալ քարտուղարություն ճշտել, ես պարտավոր չեմ նամակն այստեղ ունենալ»:Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ ամեն անգամ քվեարկությունից առաջ պետք է բացվի ծրարը եւ տեղում իմանանք, թե նա ինչպես է քվեարկելու, նախապես ոչ ոք չպետք է դա իմանա, ինչին տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. ««Ոնց չգիտենք, մեր ֆրակցիայի անդամ է, կարող ա՞ թաքուն ա, արա»: Սակայն իրավիճակն ավելի սրվեց, երբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Ծառուկյան դաշինքից էլ նույնաբովանդակ ելույթով հանդես եկավ Գեւորգ Պետրոսյանը։ Նախագիծն ընդունվեց 63 կողմ ձայնով եւ վճռորոշ դեր խաղաց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի ձայնը, այլապես օրենքը չէր ընդունվի։ Ընդմիջման պահին ՀՀԿ-ական պատգամավորներըշնորհակալություն հայտնեցին Նապոլեոն Ազիզյանին, ՀՀԿ-ին «փրկելու» համար: Էդուարդ Շարմազանովն էլ մոտեցավ ու համբուրեց նրան ասելով՝ «Պաչեցինք, ճամփու դրեցինք»: Բայց մինչեւ բանը դրան կհասներ դաշինքի ներսում արդեն կռիվ էր ընկել, Սերգեյ Բագրատյանը տեսնելով Ազիզյանի քվեարկությունը տեղից հայհոյել էր վերջինին, կողքի նստածներին հարցնելով թե «Էս ․․․ ինչի կողմ քվեարկեց»։ Բագրատյանի հայհոյանքը լսելով հոր ընկերոջ թասիբին էր կանգնել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը։ Հետո թիմակիցների միջեւ ծագած վիճաբանությունը շարունակվեց Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, կողմերը քաշքշել են իրար, սակայն թիմակիցներին հաջողվել է բաժանել պատգամավորներին։ Այդ ընթացքում Նապոլեոն Ազիզյանը հասցրեց պարզաբանել, որ իրենց խմբակցությունը նախապես քննարկել է ու որոշել կողմ քվեարկել այդ նախագծին, սակայն վերջին պահին տեսնելով ընդդիմադիր մյուս գործընկերների պահվածքը փոշմանել են, ինքն էլ մեխանիկորեն կողմ է քվեարկել։ Սակայն հարց է առաջանում, եթե ողջ խմբակցությունը վերջին պահին լսել ու չի մասնակցել քվեարկությանը, ինչն է ստիպել Նապոլեոն Ազիզյանին թիմում «սպիտակ ագռավ» դառնալ, դժվար է ասել, ինչպես դժվար է հավատալ, թե Նապոլեոն Ազիզյանը ինքնագլուխ կգնար նման քվեարկության։ Ի դեպ, նա քվեարկությունից հետո դիմում է ներկայացրել ԱԺ քարտուղարություն՝ անվավեր համարելու այն, սակայն եթե , իսկապես, Ազիզյանը շփոթվել էր, կարող էր տեղում հայտարարել այդ մասին, իսկ եթե չի հայտարարել, ապա դա ավելի է խորացնում կասկածները։ Կամ էլ կարող ենք հետեւություն անել, որ պառլամենտական կառավարման համակարգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը տեղյակ չէ ԱԺ կանոնակարգ օրենքին եւ չգիտի, որ սխալ քվեարկության ժամանակ պետք է տեղում բարձրաձայնել այդ մասին։ Չի բացառվում, որ ԲՀԿ-ն սովորության համաձայն մեկ «անհնազանդի» միջոցով հերթական անգամ փրկության է հասել ՀՀԿ-ին, իսկ խմբակցությունը չի մասնակցել, քանի որ գործընկեր ընդդիմադիրներն էլ նույնն են արել։ Ի դեպ, ուշագրավ է Դավիթ Հարությունյանի աջակցությունը Ծառուկյան դաշինքին։ Նա լրագրողներին քվեարկությունից ու բարձրացած աղմուկից հետո ասաց, որ այս օրենքի հետ կապված` 63 ձայնի խնդիր չկար. Արդարադատության նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատական օրենսգրքին, այլ գործող դատական օրենսգրքում տեղի ունեցող փոփոխություններին: «Կարծես թե դահլիճում ևս կար շփոթ, և քննադատություններ էին հնչում, որոնք այդ օրենքով չէին կարգավորվում: Ինչ վերաբերում է` արդյո՞ք սահմանադրական օրենք է գործող դատական օրենքում փոփոխություններ կատարելը, իմ կարծիքով` ոչ, սահմանադրական օրենք չէ»,- բացատրեց նախարարը: Նա նաև հավելեց, որ սահմանադրական օրենք է այն կանոնակարգը, որով կարգավորվում է այս ԱԺ-ի աշխատանքը: «Սահմանադրական օրենք է նաև այն դատական օրենսգիրքը, որը ես այսօր ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունները, որ երեկ ներկայացնում էր իմ օգնականը, դրանք տարբեր են: Այն օրենսգիրքը, որը ես ներկայացնում եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին»,- ասաց նախարարը: Դիտարկմանը` ԱԺ նախագահ Բաբլոյանը հայտարարեց, որ սահմանադրական օրենք է, և հաստատելու համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, Հարութունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շփոթմունքը հենց այդտեղից է եկել, սա սահմանադրական օրենք չէ: Որովհետև այն հարցերը, որ չեն կարգավորվում Սահմանադրությամբ, կարող ես կարգավորել այլ օրենքներով. անունը կդնես դատական օրենսգիրք, թե` որևէ այլ օրենք, ոչ մի տարբերություն չկա»: Սակայն ՀՀԿ-ական իրավաբանները նախարարի հայտարարությունից հետո պնդում էին, որ սահմանադրական է։ Մնում է եզրակացնել, որ ինչպես Ծառուկյան դաշինքում անձնազոհաբար նետվեցին ՀՀԿ-ին փրկելու գործին, այպես էլ եղավ պատասխանը, արդարադատությանը նախարարը պատրաստ է ստել, միայն թե փրկի Ծառուկյանի հեղինակությունը։ Իսկ այս ամենից պարզ է դառնում, թե ինչ ոչ պրոֆեսիոնալ կարգավիճակում է հայրենի խորհրդարանը։ Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am