Ախ այդ Միշան... Ճշմարտության պահ ուկրաինացիների և ոչ միայն նրանց համար

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, առանց Ուկրաինայի քաղաքացիության և անձնագրի, վերադառնալով Ուկրաինա, արդեն մի քանի ամիս հակակառավարական ցույցեր է կազմակերպում: Դեկտեմբերի 8-ին Սաակաշվիլին ձերբակալվեց, սակայն երեք օր անց, երբ նրան կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր դատարանի որոշումը, Կիևի դատարանը մերժեց նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու՝ դատախազության միջնորդությունը, Սաակաշվիլին ազատ արձակվեց: Նախօրեին էլ, թեև Միխեիլ Սաակաշվիլին ներկայացել է Ուկրաինայի գլխավոր դատախազություն, սակայն հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին: Իշխանությունները նրան մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «հանցավոր խմբավորման» աջակցությամբ հեղաշրջում պլանավորելու մեջ: Նա կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: Դատախազության շենքի մոտ Սաակաշվիլին լրագրողներին ասել է, որ ցուցմունքներ կտա միայն մի դեպքում՝ եթե գործը փոխանցվի Ազգային անվտանգության ծառայությանը: Ըստ նրա՝ օրենքը դա է պահանջում: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակն ասել է, որ Սաակաշվիլին խախտել է քննության ընթացակարգը, չպատասխանելով նրան հրավիրած քննիչների հարցերին: Սաակաշվիլիի կոչով հազարավոր մարդիկ դարձյալ դուրս էին եկել Կիևի կենտրոնական փողոցներ՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Ցույցի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան: Կիևի ոստիկանությունը հաղորդեց, որ առնվազն 32 ոստիկան վիրավորվել է: Բախումները տեղի են ունեցել, երբ ցուցարարները փորձել են գրոհել Անկախության հրապարակին մոտ գտնվող «Հոկտեմբերյան պալատ» համերգասրահը: 2013-14թթ. նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն այդ համերգասրահը դարձել էին իրենց կենտրոնակայանը․ այնտեղ էին նրանք հանգստանում, գիշերում, անտեղ էր գտնվում ցուցարարների շտաբը: Սաակաշվիլին ասել է, թե ցանկանում է իր հիմնադրած «Նոր ուժերի շարժման» շտաբը ևս նույն համերգասրահում տեղակայել: Այդ շենքը պաշտպանող ոստիկանական և անվտանգության մարմինների ուժերն արցունքաբեր գազ ու կրակմարիչներ են կիրառել ցուցարարների դեմ, իսկ վերջիններս էլ՝ հրավառությունների համար նախատեսված տարբեր ճայթուկներ ու գազի բալոններ: Հաղորդվում է, որ այդ պահին հարյուրավոր երեխաներ են գտնվել համերգասրահում: Արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել այդ գրոհի փորձի կապակցությամբ: Ուկրաինայում Կանադայի դեսպան Ռոման Վաշչուկը «Թվիթերում» գրել է, որ հանրային շենքեր գրավելու և վնասելու փորձերը խաղաղ բողոքի հանրահավաքներ անցկացելու իրավունքի խախտում է: Նրան են միացել և համանման կարծիքներ են հայտնել նաև Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանությունները: Երեկ ԵՄ-ն պահանջել է հարգել Սաակաշվիլիի իրավունքները: ԵՄ-ն Ուկրաինայի իշխանությունների կողմից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքների պահպանման հույս ունի նրա դեմ գործընթացի ընթացքում, բայց նշում է, որ հարձակումները հասարակական շենքեր վրա անընդունելի են: «Բոլոր կողմերը պետք է համագործակցեն և հետևեն Ուկրաինայի սահմանադրական և օրինական նորմերին, ներառյալ՝ խաղաղ ցույցի իրավունքի: Հարձակումները հասարակական շենքեր վրա անընդունելի են»,- ասել է նա՝ մեկնաբանելով կիրակի տեղի ունեցած դեպքերը: Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն «կշարունակի հետևել դատական գործի ընթացքին, որը վարում են Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիի դեմ». «Մենք ակնկալում ենք, որ իրավունքի գերակայության սկզբունքները, նաև պրն Սաակաշվիլիի իրավունքները կպահպանվեն»: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հանրային շենքը գրավելու փորձ կատարելու, իրավապահների դեմ սպառնալիքների և բռնությունների դիմելու, իրավապահների գործողությունները խոչընդոտելու հոդվածներով: Սաակաշվիլին, հակադարձելով համերգասրահը գրոհելու փորձի վերաբերյալ՝ իրեն վերագրվող մեղադրանքներին, ասել է, թե ցանկանում է երկու սենյակ վարձակալել այդ շենքում, իսկ բախումների համար մեղադրել է իշխանություններին, ասելով, թե դա նախագահ Պորոշենկոյի կազմակերպած սադրանքն էր: «Ազատություն» ռ/կ-ի ուկրաինական ծառայությանը Սաակաշվիլին ասել է, թե դատապարտում է պատուհաններ ջարդելու փորձերը: «Երբ մենք միլիոններ լինենք, այդ դռներն ու պատուհաններն իրենք իրենց կբացվեն, մենք կարիք չունենք դրանք ջարդելու»,- ասել է նա: Մինչ այդ միջադեպը տեղի ունեցած հանրահավաքում Սաակաշվիլին ասել էր, որ Կիևի կենտրոնական «Կրեշատիկ» պողոտայի ձայնը լսում է ամբողջ Ուկրաինան, և այդ ձայնը «անպայման կխլացնի Պորոշենկոյի ստորությունն ու դավաճանությունը, օլիգարխիկ ալիքները»: «Մենք միևնույն է՝ ուժեղ կլինենք, կհեռացնենք նրանց իշխանությունից, կերակրատաշտից և կփակենք կերակրատաշտը, նույնիսկ եթե դրա համար պետք լինի իմ կյանքն ու ազատությունը»,- հայտարարել է նա: Սաակաշվիլին, որն առանձնանում է իր հախուռն խառնվածքով, իհարկե, իսկական թոհուբոհ է իրականացրել Ուկրաինայում: Հիմա շատերին հետաքրքրում են հարցերը, թե՝ ո՞ւմ պատվերով է նա դա գործում՝ Միացյալ Նահանգների՞, Եվրամիությա՞ն, թե՞ նույնիսկ Ռուսաստանի՞... Հարցականները որքան էլ շատ են, պարզ է մեկ բան. Սաակաշվիլին սկզբունքային, խիստ հետևողական և նպատակները իրագործելու ճանապարհին՝ չզիջող տեսակ է: Նա, ակնհայտ է, որ դրել է նպատակ Ուկրաինայում իշխանափոխության հասնելու: Ինչպե՞ս... Պորոշենկոյի՞ ձեռքով, Պորոշենկոյի մասնակցությա՞մբ, թե՞ առանց նրա՝ այս պահին պարզ չէ: Աջակցո՞ւմ է Արևմուտքը Սաակաշվիլիին: Հազիվ թե արևմտյան ինչ-որ ուժերի կողմից ուղիղ հրահանգ իջեցվեր Սաակաշվիլին՝ թոհուբոհ բարձրացնել Ուկրաինայում: Բայց ակնհայտ է, որ արևմուտքը չի հանդուրժի անօրինականությունները Պորոշենկոյի կողմից Սաակաշվիլիի նկատմամբ: Այս առումով, Սաահակաշվիլին կվայելի արևմուտքի համակրանքը, մանավանդ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի նախագահի՝ վերջերս արած բավական կտրուկ որակումները Ուկրաինայում Սաահակաշվիլիի մասնակցությամբ իրադարձությունների առնչությամբ: Սաակաշվիլին արդեն իսկ ոչ միայն քաղաքականացրել, այլև արտաքին քաղաքական աստառ է տվել իր պայքարին՝ իր անձի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից: Նա ուղղակի բաց ասում է, որ Ուկրաինան պետք է փրկել բռնատիրության հաստատումից. «Մենք պետք է երթի դուրս գանք, որպեսզի հետ պահենք իշխանությանը վերջին քայլից, որը նրան բռնապետություն կդարձնի և, հետևաբար երկիրը աղետից պաշտպանելու համար: ... Մենք չպետք է Պուտինին առիթ տանք մեր տարաձայնությունների վրա խաղալու համար: Երկիրը չենք ցնցի, բայց օլիգարխիայից պետք է ազատվենք»: Սաահակաշվիլին, այսպիսով, հստակ դրել է սահմանագիծ. ով է լինելու իր կողքին՝ ազատ Ուկրաինայի կողմնակիցն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am