«Դա և՛ Արմենչիկի, և՛ տվողի պրոբլեմն է». Արամ Սաթյան (Կոմպոզիտորների միության նախագահ) (video)
Հայելի ակումբում ամփոփելով անցնող տարին՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարևոր իրադարձություն նշեց միության 85-ամյա հոբելյանը: Նրա խոսքով՝ իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով՝ արժեքի փոփոխություն է կատարվում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն՝ բնական է, որ այդպիսի իրավիճակում մեր կատարած աշխատանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմի» չեն ներկայացնի, բայց նա կարող է հանգիստ ներկայանալ այդ մրցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» և կարող է նաև ստանալ այդ մրցանակը»:
