Կարեն Կարապետյանը նկատել է անհիմն թանացումները
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն սկսեց հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր Ամանորի շեմին գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացմանը. Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր,ասաց նա: Կ.Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարեց խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացումներ թույլ չտալու համար, ամենօրյա մոնիթորինգ իրականացնել, և խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառել:
