Մտավախություն չունի. Սամվել Բալասանյանը չի պատասխանում Շիրակի դատախազի դիմումներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն երկրորդ դիմումն է ներկայացնում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով կարեւորագույն հարցերի լուծման վրա: Դեռ դեկտեմբերի 12-ին նա դիմել էր քաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու պահանջով` միաժամանակ քննության առնելով այդ գործում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Օրերս էլ նա դիմել էր բնակչության անվտանգությունն ապահովելու մասով՝ կապված գիշերային ակումբների աշխատանքային ժամերը կանոնակարգելու մասով:
