«Երկրի մայր օրենքը սարքեցին պոլի շոր».«Ծառուկյան» դաշինքը Ծառուկյանի գլխավորությամբ լքեց
« ՀՀ սահմանադրությունը սարքեցին պոլի շոր ՝ խախտելով բոլոր օրենքները եւ կատարվեցին անօրինական որոշումներ :Խորհրդարանական մեծամասնությանը համարելով իրեն կցված ֆայլ , հսկայածավալ նախագծեր բերում եւ պարտադրում է խորհրդարանին, մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես կառավարության եւ խորհրդարանական մեծամասնությանը մտքի տիտանները որոշում էին՝ օրենքը սահմանադրական է, թե՝ ոչ: Ծառուկյան դաշինքը այս զոռբայությունը համարում է անընդունելի եւ ի նշան անհամաձայնության մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Խորհրդարան էր եկել նաև Գագիկ Ծառուկյանը, որը նույնպես հեռացավ։
