Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար

Մեր կաթողիկոսների կյանքն եմ ուսումնասիրում և մտածում, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը դատի չի տալիս, կարգալույծ չի անվանում  Գրիգոր Լուսավորչին, Ս․ Ներսես Մեծ Կաթողիկոսին, որ ժամանակին ամուսնացել են։ Չնայած այդ ժամանակ դա եկեղեցական կանոններով ընդունելի էր, Բայց Նիկոլ Փաշինյանի համար ի՜նչ մի դժվար բան է այսօրվա օրենքները տարածել նրանց վրա։ Բանն այն է, որ  Ս. Ներսես Մեծ կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչի ծոռն էր:  Շատ ուշիմ և բանիմաց երիտասարդ , ով  կրթություն էր ստացել իր պապի՝ Հուսիկ կաթողիկոսի շնչի ներքո, այնուհետև ուսանել Կեսարիայի դպրոցներում և այսկերպ կերտել իր պատմությունը: Ս. Սահակ Պարթևն ապրել է 4-5-րդ դարերում: Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր: Կեսարիայում ստացել է հոգևոր ու ժամանակակից կրթություն: Վերադարձել է Հայաստան ու ամուսնացել: Փաշինյանը կարող է խորանալ միջնադար և դատի տալ նրանց, որպեսզի հայոց պատմության այդ էջերն էլ կարողանա փոխել։

Կարևորը եկեղեցական կանոնադրությունը չէ, մի բան անպայման կգտնի։   Ս. Գրիգոր Լուսավորիչը կոչվում էր հոգիների լուսավորիչ, քանի որ քրիստոնեական լույսով լուսավորեց Հայաստան աշխարհը: Դա դու՞ր է գալիս Փաշինյանին։ Ներսես Մեծը կոչվում էր սրտերի լուսավորիչ, քանի որ հոգևոր և սոցիալական խնամք էր տանում կարիքավորների նկատմամբ: Դա արդեն անտանելի կարող է լինել նրա համար։  Ս. Սահակ Հայրապետը կոչվում է մտքերի լուսավորիչ, քանի որ նրա օրոք է բացվում ոսկեդարը հայ իրականության մեջ՝ որպես հայի ինքնության թրծման, ամրապնդման ժամանակաշրջան: Ստեղծվում են հայոց գրերը, ձևավորվում  թարգմանչաց շարժումը։ Սա արդեն մահացու է։ Հայոց պատմությունը միշտ էլ թատերաբեմ նետված մարդիկ կարող էին խեղել և պատճառ նրանք միշտ կարող էին գտնել։ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար․․․ Եթե Նիկոլ Փաշինյան լիներ, մի այլ պատճառ կգտներ։ Եվ հիմա պատկերացնենք՝ եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի նման ուժեր լինեին, հավանական է, որ փորձեին գտնել պատճառ՝ դատելու, քննադատելու կամ «կարգալույծ» անվանելու համար: Բայց անցյալն այս առումով մեզ հանգստացնում է՝ ցույց տալիս, որ իրական առաջնորդությունը գալիս է ոչ միայն իշխանությունից, այլ նաև բարոյականությունից, գիտելիքից և հոգևոր մեծությունից:

Մեր պատմության այս էջերը հիշեցնում են, որ առաջնորդ լինելը նշանակում է պաշտպանել արժեքները, պահպանել գիտելիքը և սրտի մեծությունը, անկախ ժամանակակից քաղաքական ստուգումներից: Եվ հենց դրա շնորհիվ են նրանք այսօր էլ մեզ համար լուսավորիչներ՝ հոգիների, սրտերի ու մտքերի:


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am