Ջիգարխանյանի նախկին կինը զրկվեց դերասանի կտակից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը չեղարկել է նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով կտակը։ Այս մասին գրում է « Комсомольская правда»- ն: Այդ մասին ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: «Արմեն Բորիսովիչը նոր կտակ կազմելու նպատակ չունի, հատկաես, որ նա այլևս ոչինչ չունի։ Բոլոր բնակարանները գրանցված են Վիտալինայի անունով, և նա փողերը հանել է Ջիգարխանյանի հաշվեհամարից: Մենք հույս ունենք վերադարձնել այն, ինչ վերցրել են խարդախության միջոցով»:
