«Ճվճըվ Արոյին 2000 դոլար էի պարտք, Մուշեղն ասեց՝ նենց արա՝ 2000-ը 20 000 չդառնա». վկա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով վկաներին: Դատարանում ցուցմունք տվեց դեպքի օրը սպանված 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի եղբայրը՝ Վահան Ավետիսյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է «Գեղամ ձյաձյաին»՝ որպես հարեւան, «անունը չգիտե՞ք Գեղամի»,- հետաքրքվեց դատավորը, վկան պատասխանեց` «Գեղամ»:  Նշենք, որ խոսքը «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի մասին է:  Նա  դատարանին հայտնեց, որ դեպքի օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին աշխատանքից վերադարձել է տուն, որից հետո մայրը նրան ասել է, որ գնա եղբորը՝ Գեւորգին կանչի, որպեսզի միասին  հաց ուտեն: Դրանից հետո, ըստ Վահան Ավետիսյանի, ինքը գնացել է դուրս, շենքի բակում տեսել Գոռին՝ Պետրոս Իսրայելյանի որդուն, ապա գնացել «Գեղամ ձյաձյաենց» տուն: Ըստ ամենայի, խոսքը ոչ թե տան մասին է, այլ «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղի: «Այնտեղ եղբորս տեսա, ասեցի՝ մաման ասում ա՝ գալի՞ս ես հաց ուտենք, ասաց՝ գնա, ես հեսա գալիս եմ»,- պատմեց Վահան Ավետիսյանը: Դատավոր Բաղդասարյանը փորձեց հստակեցնել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել վկայի եւ վերջինիս եղբոր խոսակցությունը: «Ներքեւը, տանը»,- ի պատասխան նշեց Վահան Ավետիսյանը: Վկան նաեւ ասաց,որ բացի եղբորից՝ այդ վայրում տեսել է նաեւ Պետրոս Իսրայելյանին, ինչպես նաեւ 8-10 անծանոթների: Ըստ նրա՝ իր այցի ժամանակ այդտեղ խաղաղ մթնոլորտ է եղել, ապա նշեց, որ տեսել է նաեւ մի մարդու՝ «Մոսո» անունով: Վերջինս, ըստ Ավետիսյանի, երկար մազեր է ունեցել: Այս անձի վերաբերյալ վկան, դատախազի հարցին ի պատասխան, այլ արտաքին նկարագրական տվյալներ չնշեց: Ըստ Վահան Ավետիսյանի՝ ինքը մի պահ լսել է, թե ինչպես է Պետրոս Իսրայելյանը Մոսոյին ասում՝ «դու ինձ խաբում ես», բայց ավել որեւէ բան չի լսել, քանի որ եղբայրը մոտեցել է նրան ու ասել, որ գնա, ինքը կգա: Ըստ վկայի խոսքի՝ ինքը եղբորը տեսնելուց հետո գնացել  է տուն, որից որոշ ժամանակ անց «գմփոց» է լսվել, եւ ինքն ու մայրը դուրս են եկել: «Հելանք դուրս, տեսա՝ ժողովուրդն այսկողմ-այնկողմ են վազում, հետո հարեւաններից իմացա, որ Գեւորգին տարել են հիվանդանոց»,- պատմեց վկան ու նշեց, որ դրանից հետո ինքը գնացել է տատի տուն: Ավետիսյանի խոսքով՝ ինքը հիվանդանոց չի գնացել եւ եղբոր մահվան մասին իմացել է միայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի առավոտյան, մայրն է ասել: Դատավորի հարցին, թե արդյոք նրան հետաքրքիր չի՞ եղել եղբոր վիճակը, ինչպե՞ս է ստացվել, որ նա չի գնացել հիվանդանոց: Ի պատասխան՝ վկան նշեց, որ մայրն է իրեն խնդրել գնալ տատի տուն: «Մաման ասեց՝ գնա, ես հարցերը կլուծեմ»,- ասաց վկան, ապա պատմեց՝ մայրը իրեն ասել է, որ եղբորը սպանել է Մուշեղ Մուշեղյանը, սակայն ինչ պատճառով՝ իրեն հայտնի չէ: Ըստ վկայի՝ տատը մեկ տարի առաջ մահացած է եղել, եւ եղբոր սպանության օրը ինքը ստիպված է եղել գնալ տատի տուն, քանի որ  տատի մահվան մեկ տարվա արարողության պատրաստման համար ինչ-որ գործեր են եղել անելու: «Մաման ասեց ՝ Մուշեղը եկել է, ախպորդ կրակել է, ինքն էլ մահացել է»,- շարունակեց Վահան Ավետիսյանը: Վերջինս հետագայում Մուշեղ Մուշեղյանի լուսանկարները տեսել է: Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վկայից հետաքրքրվեց, թե արդյոք դեպքի օրն իր տեսած անծանոթ անձը Մուշեղ Մուշեղյանը չի՞ եղել, եւ Վահան  Ավետիսյանը միանշանակ պնդեց, որ դեպքի օրն իր տեսած անձը, որին որպես Մոսո է ներկայացնում, այլ արտաքին տվյալներ է ունեցել: «Մեկի քիթը մեծ էր, մյուսինը՝ փոքր»,- Մուշեղ Մուշեղյանի եւ Մոսոյի արտաքին տվյալների միջև սկսեց համեմատություններ անցկացնել Վահան Ավետիսյանը, որն ավելի վաղ, բացի Մոսոյի երկար մազերից, նրա արտաքինի վերաբերյալ այլ տվյալներ չէր հիշում: Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Մանուկյանը՝ ոստիկանների ուղեկցությամբ: Նա ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն «Գեղամին» եւ սպանված Մուշեղ Մուշեղյանին: Ասաց, որ «Գեղամին» մեկ անգամ է տեսել: Վկան պատմեց, որ մի քանի տարի առաջ  «Ճվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանից  20 հազար ԱՄՆ դոլար պարտք է վերցրած եղել. 18 հազար դոլարը վերադարձրել է, իսկ 2000-ը՝ ոչ: Մեկ տարի առաջ, երբ Վարդենիսում գտնվող իր բնակարանից դուրս է եկել, հանդիպել է Մուշեղ Մուշեղյանին, որն էլ զգուշացրել է, որ Արա Վարդանյանից (Ճվճըվ Արո) վերցված պարտքը տա, ապա գոռգոռացել է, քաշքշել նրան: «Արոյին փող էի պարտք 2000 դոլար, Մուշեղն ասեց՝ նենց չանես 2000-ը դառնա 20 հազար, էդ փողը տուր, հետո ասեց հել՝ էթում ենք քաղաք իրար հետ, ես էլ ասեցի դու գնա, ես կգամ, տենց ճամփի՝ գնաց»,- պատմեց վկան: Դատարանի հարցին, թե վկան չի՞ հետաքրքվել Մուշեղ Մուշեղյանից, թե ինչու էր հետաքրքրված այդ գումարի ճակատարգրով, վկան ասաց, որ նա զայրացած էր, դրա համար էլ ոչինչ չի հարցրել: Դրանից հետո, Վահագն Մանուկյանը գնացել է «Վարդենիսցի Լյովիկի» մոտ՝ իմանալու, կարող է իրեն օգնել՝ հանդիպելու «Ճվճվ Արոյին»: Լյովիկը ասել է, որ Չարբախցի Գեղամը մտերիմ հարաբերությունների մեջ է «Ճվճըվ Արոյին» հետ եւ հնարավո՞ր է օգնի նրան: Վահագն Մանուկյանը գնացել է Չարբախ, Պետրոս Իսրայելյանին պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղում հանդիպել է Պետրոս Իսրայելյանի հետ, վերջինը ասել է՝ «գնա, տեսնեմ ինչ ա լինում, կգաս, հարցը կլուծենք»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am