Մոուրինյոն մեղադրել է իր ֆուտբոլիստներին
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում լավ խաղալ: մեղադրել է իր ֆուտբոլիստներին: «Մրցակցի բախտը բերեց և նրանք լավ պայքարեցին: Նրանք պայքարում էին այնպես, կարծես այստեղ նրանց կյանքն է որոշվում: Իմ ֆուտբոլիստներից ոմանք չէին ուզում աշխատել»,- ասել է Մոուրինյոն: Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրիսթոլ»-ին՝ 2:1 հաշվով:
