Արցախը թալանածները ՔՊ հովանու տա՞կ են մտել. մաս 2. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առնվազն երկու, իսկ ընդհանրապես 7 տարի շարունակ հովանավորել է Արցախի ֆինանսական միջոցները փաստացի յուրացրած նախկին ու «ավելի» նախկին պաշտոնյաներին: Երկու տարի առաջ ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե, եւ վերջ:

Հիմա` ամեն ինչի մասին հերթով

 


Ինչպես Սաշիկ Սարգսյանի «50/50 տոկոս»-ի լեգենդը այդպես էլ ոչ մի փաստարկով չապացուցվեց հետհեղափոխական Հայաստանում, այնպես էլ՝ Արցախի նախկին նախագահ, այսօր Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող Արայիկ Հարությունյանին վերագրվող Արցախի ողջ հարստությունը, հէկ-երը, պարզվում է` ամենեւին էլ նախագահինը չէին: Արցախում եղել են պաշտոնյաներ, որոնք ահռելի ունեցվածք ու կարողություն են դիզել, հայաթափումից հետո դրանք, անհասկանալիորեն անվտանգ ձեւով, տեղափոխել են Հայաստան ու կալվածքներ են գնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում ու եվրոպայում:

ՔՊ-ի սիրելի գործարարը հարստացել է Արցախի հաշվին

Օրինակ` Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՔՊ գրասենյակում մուտք ու ելք ունեցող Արման Հակոբջանյանը Արցախի շրջափակման օրերին հաջողեցրել էր Հայաստան փախչել եւ գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի հարյուր գազալցակայանները : Նա հիմա էլ ՀՀ-ում է պետական մրցույթներում հաղթում եւ շինարարությամբ զբաղվում` ունենալով ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի եւ էլի մի քանի ՔՊ-ականների հետ ընկերական հարաբերություններ: Այս մասով, սակայն, մեր հետաքննությունն առաջիկայում կհրապարակենք:

Անհայտ մեծահարուստ Կոմիտասը

Հիմա դառնանք Կոմիտաս Կարապետյանին. ով է նա, որ Հայաստանում դարձել է հսկայական ունեցվածքի տեր: Նա, եղբոր անունով գրանցված «ԼԵՌՄՈ» ՍՊԸ-ի անունով, 236.287,240 դրամ է ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից՝ հէկ-եր կառուցելու համար, որոնց մեծ մասը չեն էլ կառուցվել:

Առաջին եւ երկրորդ լուսանկարներում Կարապետյանի կնոջ եւ եղբոր անունով գրանցված ընկերություններն են:Իսկ նրա մյուս կարողությունները հիմնականում կնոջ անունով են գրանցված, որոնք թվարկում ենք ստորեւ.

Մերի Կարապետյան Վալերիի (13.10.1983թ.)

➢ քաղաք Երեւան

1. Շենգավիթ, Ներքին Չարբախի 1-ին փողոց 80/6,

2. Շենգավիթ, Ն. Չարբախ թաղամաս, 183 հողամաս,3. Կենտրոն, Հանրապետության փողոց, 71 շենք 24 տարածք,4. Կենտրոն, Մոսկովյան փողոց, 35 շենք 77 ավտոկայանատեղի,

5. Կենտրոն, Մոսկովյան փողոց, 35 շենք 16 բնակարան:Վերոնշյալ հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։

➢ Հայտնում ենք նաեւ՝

քաղաք Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Լենինգրադյան փողոց 23/18 հողամաս,1) 6-րդ մասնաշենք 109 նախագծային բնակարան
2) 6-րդ մասնաշենք 83 նախագծային բնակարան,
3) 6-րդ մասնաշենք 67 նախագծային բնակարան
4) 5/2 մասնաշենք 19 նախագծային ավտոկայանատեղի,
5) 5/2 մասնաշենք 21 նախագծային ավտոկայանատեղի,
6) 5/1 մասնաշենք 21 նախագծային ավտոկայանատեղի,
7) 6-րդ մասնաշենք 25 նախագծային ավտոկայանատեղի,
8) 6-րդ մասնաշենք 23 նախագծային ավտոկայանատեղի,
9) 5-րդ մասնաշենք 22 նախագծային ավտոկայանատեղի,
10) 6-րդ մասնաշենք 26 նախագծային ավտոկայանատեղի,
11) 6-րդ մասնաշենք 24 նախագծային ավտոկայանատեղի,
12) 5/2 մասնաշենք 18 նախագծային ավտոկայանատեղի,
13) 5/2 մասնաշենք 22 նախագծային ավտոկայանատեղի,
14) 5/2 մասնաշենք 17 նախագծային ավտոկայանատեղի,
15) 5/2 մասնաշենք 20 նախագծային ավտոկայանատեղի,
16) 5/2 մասնաշենք 24 նախագծային ավտոկայանատեղի,
17) 5/2 մասնաշենք 23 նախագծային ավտոկայանատեղի,

հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։

Այս աղաղակող փաստերը Նիկոլ Փաշինյանի սիրելի եւ քաղաքական պատվերով առաջնորդվող իրավապահներին չեն հետաքրքրել: ՔՊ խմբակցությանն ու պաշտոնյաներին էլ չեն հետաքրքրել, որոնք օրումեջ կոռուպցիայից ու «նախկինների» թալանից են խոսում:

Ավելին՝ անհրաժեշտ ենք համարում այս առիթով հատուկ ընդգծել, որ ՔՊ խմբակցության թմրանյութի գործով անցած քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, թոշակառու մոր անունով գրանցված Զրվեժի առանձնատանը բնակվող Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ունեցած, հայտարարագրված երկու տների մասին են աղաղակում: Այն դեպքում, երբ հենց իրենք շատ լավ գիտեն, որ Թովմասյանն իրեն միանձնյա պատկանող երկու բնակարանները (ոչ ավել, ինչպես ստում են ՔՊ պաշտոնյաները) ձեռք է բերել հիփոթեքով, եւ անցած մոտ քսան տարիների ընթացքում մարել է դրանք: Բայց կոռուպցիայի մեջ թաթախված գործիչներն ի վիճակի չեն նայել ճշմարտության աչքերին:

Այս հրապարակումը ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազին` որպես հաղորդում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ` պատրաստակամություն հայտնելով Արցախի ներդրումային հիմնադրամից մսխված միջոցների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնել իրավապահներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am