Ստամբուլում ամանորյա տոնակատարություններ տեղի չեն ունենա
Ստամբուլի Բեյօղլու շրջանի իշխանությունները չեղարկել են ամանորյա տոնակատարությունը Թաքսիմ կենտրոնական հրապարակում, Իստիկյալ զբոսաշրջային փողոցում և այլ կենտրոնական հատվածներում։ Ասել է Բեյօղլուի Անվտանգության վարչության օետ Իսմայիլ Քըլըչը: «Որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց անվտանգ զգալ, ոչ մի հանրային տոնակատարություն չի լինի»,-հայտարարել է Քըլըչը, փոխանցում է DHA գործակալությունը։ Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ին Ստամբուլում տեղի էր ունեցել հարձակում Reina գիշերային ակումբի վրա։ Զոհվել էր 39, վիրավորվել՝ 69 մարդ։
