Զոքանչի հինն է լավ․․․

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն օրեր առաջ ասում էր՝ Գյումրու քաղաքապետարանը Վարդանիկի կլանն է, և սիրելի գյումրեցիներից պահանջում էր.

«Գյումրու համայնքապետարանը պե՜տք է ազատագրենք այս հայտնի կլանից»։
Ազատագրական պայքարից հետո, երբ շատերին ձերբակալեցին, պարզվեց՝ տնային կալանքի մեջ է նաև պատգամավորի զոքանչ մայրիկը։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ անհարմար իրավիճակում է հայտնվել մարդը․ զոքանչը տնային կալանքի տակ, ինքը՝ քաղաքական կրակի կենտրոնում։

Հետևում ես նրա հակասական բացատրություններին ու չես հասկանում՝ այս մարդը չի՞ տեսնում, որ սեփական զոքանչն էլ է ՔՊ-ին դեմ։ Իհարկե տեսնում է։ Լավ էլ հասկանում է, որ իշխանական կառույցների ներսում լարվածությունն արդեն ընտանեկան բնույթ է կրում, և չի բացառվում, որ ինքը «զոքանից ավելի՜ զոքանչ է», բայց դե՝ զոքանչը մի քիչ շտապեց։
Ի վերջո ի՞նչ է արել զոքանչ մայրիկը։ Պարզվում է՝ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օպերացիայից առաջ զանգել է մանկապարտեզներին՝ կոչ անելով գործադուլ անել։ Փաստորեն՝ ցանկացել է փրկել Վարդան Ղուկասյանին։
Պատգամավորը կարող էր տղամարդավարի ասել՝ «դե ես ի՞նչ անեմ, զոքանչս Նիկոլին դեմ է, սկզբունքային կին է»։ Բայց նա այլ ճանապարհ ընտրեց՝ վախենալով, որ իր գլխից մի մազ պակասի։ Ասում է՝ զոքանչին ստիպել են զանգել, չի դիմացել, չի հասկացել, չէր ուզում, բայց զանգել է։

Լրատվամիջոցներին էլ համոզում է, թե զոքանչը հին ՔՊ-ական է, իրավիճակի զոհ։ Հրապարակ-ին  ասում է՝«մինչեւ հեղափոխությունը, երբ մենք ընդդիմություն էինք, այդ ժամանակվանից էր ինքը ՔՊ կուսակցության անդամ»։
Պատգամավորը, երևի լսելով, որ «գինու հինն է լավ», որոշել է նույնը տարածել զոքանչի վրա՝ հույսով, թե Նիկոլ Փաշինյանը կասի. «Զոքանչի հինն էլ է լավ»։

Բայց մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բոլոր հին գինիները բացեց ու թթվեցրեց հենց իր վրա։ Իսկ գինին, ինչպես զոքանչը, երբ երկար է ,, պճպճում,, ,  սկսում է եռալ՝ և օգտագործման պահին խցանը կարող է թռչել ուղիղ օգտագործողի աչքին։

Փեսան պիտի իմանար, որ  Հայաստանում ոչ մի բանը չի թթվում այնպես արագ, ինչպես հին կուսակցական զոքանչի հավատարմությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 758 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am