Չինաստանում թմրավաճառականներին և մարդասպաններին հրապարակային մահապատժի են ենթարկել. video
Չինաստանի իշխանությունները 10 անձանց գնդակահարմամբ մահապատժի են ենթարկել հազարավոր ականատեսների աչքի առաջ։ Նրանք մեղադրվել են թմրանյութերի առևտրի, կողոպուտի և սպանությունների մեջ։ Մահապատիժներն իրականացվել են Լուֆեն քաղաքի մարզադաշտում։ Ինչպես հայտնում է Mirror պարբերականը՝ սա արդեն երրորդ հրապարակային մահապատիժն է, որն անցկացվում է Չինաստանում այս տարվա հունիսից։
