#Save Նապոլեոն. Ծառուկյանը զայրացել է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո Ծառուկյանը իր մոտ է հավաքել դաշինքի պատգամավորներին և խիստ տոնով հրահանգել, որ օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դաշինքի պատգամավորները կողմ քվեարկեն օրենսգրքին: Ծառուկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ղեկավարած խմբակցության ներկայացուցիչները հետևել են «Ելք»-ի պատգամավորներին և նրանց հորդորով ոչ միայն դեմ են քվեարկել օրենսգրքին, այլ նաև լքել են նիստերի դահլիճը: Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Նապոլեոն Ազիզյանը կկարողանա խմբակցության անդամներին հանդիմանել դավաճանության և սխալ քվեարկության մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
