«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրիսթոլ»-ին: Թիմը պարտվեց 2:1 հաշվով: «Յունայթեդ»-ի կազմում միակ գնդակը տուգանայինից խփեց Զլատան Իբրահիմովիչը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:
