Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը եւ հաջորդ տարվա ապրիլից զբաղեցնել նրա տեղը: Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցությունում իր մտերիմ պատգամավորների միջոցով փորձում է ցույց տալ, որ Բաբլոյանը ոչ միայն տապալում է ԱԺ նիստերը, այլ նաեւ չի կարողանում իր վերահսկողության տակ պահել խորհրդարանի գործունեությունը:Բաղդասարյանը իր մտերիմներին հավաստիացնում է, որ եթե առաջիկա 3-4 ամսում նախագահ Սերժ Սարգսյանը իսկապես համոզվի, որ Բաբլոյանը չի վերահսկում իրավիճակը, ապա նրա պաշտոնանկության հարցը կարելի է լուծված համարել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
