«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանը երեք օր է հացադուլ է հայտարարել։ Նա տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց։ Բիլյանի հանրայն պաշտպան Արմինե Ֆանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բիլյանը պահանջում է, որ իրեն բուժզննության ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում։ Արմինե Ֆանյանը նաեւ պահանջելու է նրան տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. «Քանի որ գտնում ենք, որ այդ քրեակատարողական հիմնարկը կյանքի նվազագույն պայմաններ նույնիսկ ի զորու չէ ապահովվել: 13 հոգի է բնակվում պաշտպանյալիս խցում, բոլորն էլ ծխում են եւ նրա առողջական վիճակի պայմաններում ուղղակի անհամատեղելի են»:
