ԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական նպատակներով իրականացվող տնտեսական ճնշումները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին դարձել են օրինաչափ երեւույթ, իսկ դրանց ամենաաղմկահարույց օրինակներից մեկն առնչվում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող բիզնեսներին։ Պետությունը կառավարիչ է ուղարկել՝ ՀԷՑ-ը բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող ԲԷՑ-ում (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) խայտառակ խախտումներ են գրանցվում:

Նախ տեղեկացնենք, որ ԲԷՑ-ը պատկանում է Կառավարությանը եւ համարվում է էլեկտրաէներգիա փոխանցող ցանց (220 կՎ), իսկ ՀԷՑ-ը, որ պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էլ. էներգիայի բաշխիչ ցանց է (110 կՎ եւ ցածր): ՀԷՑ-ի միջոցով է սպառողը էլեկտրաէներգիան ստանում: Այսինքն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) եւս ռազմավարական նշանակության ընկերություն է, սակայն այնտեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել: Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ

:Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»: Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։

Պարզվում է՝ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը 1,4 մլրդ դրամի չափով։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր եւ քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի դրանից, կան նաեւ վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։

Ուսումնասիրելով գործերը՝ պետք է արձանագրել, որ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամը։

Բայց դա չի խանգարել նախկին տնօրեն Հայկ Հարությունյանին (որը պաշտոնը ստանձնել է 2018-ին), ինչպես նաեւ գործող գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանին (որը 2023-ից է ղեկավարում ԲԷՑ-ը) տարբեր որոշումներով հիմնարկության ղեկավար կազմի աշխատավարձերը եւ պարգեւատրումները մեծացնել։ Համեմատության համար նշենք, որ հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019-ին, աշխատավարձերի եւ պարգեւատրումների ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, իսկ 2024-ին այդ թիվը արդեն 114 մլն դրամ էր (մոտ 33 տոկոսով ավելի)։ Սակայն Փաշինյանի իշխանության աչքից այս աղաղակող փաստերն ու պետությանը հասցված վնասի չափերը վրիպում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am