Ի՞նչն է եղել Արարատի մարզում 53 մեքենայի վթարի պատճառը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վստահեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երևան-Երասխավան ավտոճանապարհին 53 մեքենայի վթարի պատճառը չէր կարող լինել ճանապարհի սառած լինելը: «Նախորդ օրերին ոչ ձյուն է տեղացել, ոչ էլ անձրև, օդի ջերմաստիճանն էլ առավոտյան այդ ժամին եղել է +2: Ճանապարհի այդ հատվածում մառախուղ է եղել, սկզբում երկու մեքենա է բախվել, մթնշաղի պատճառով մնացած մեքենաների շղթայական վթարն է տեղի ունեցել»,- ասել են նախարարության մամուլի ծառայությունից: Այդ վթարի հետևանքով երկու անձ տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց և ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն:
