Ալիևը պատրաստվում է գրավել Հայաստանը ոչ թե տանկերի, այլ Փաշինյանի միջոցով

Ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Իլհամ Ալիևը բառացի հայտարարել է հետևյալը.

«...Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը և իրենց հին պետական ​​ավանդույթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է լայն տարածքներում, և ադրբեջանցիները շարունակում են ապրել մեր ներկայիս սահմանների երկու կողմերում...Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական ​​​​մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ...20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, միայն Գյոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք նկարել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել էր Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը...»,- հայտարարել է Ալիևը:

Պետք է նշել, որ Ալիևի այս հայտարարությունները, զուգորդվում են Փաշինյանի թիմակից՝ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե՝ «խաղաղության պայմանագրի» կնքումից անմիջապես հետո, ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական տարածքներ՝ Հայաստանում:

Արևմտյան և ռուսական փորձագետները համոզված են, որ Ալիևի և Փաշինյանի և նրա թիմակցի այս հայտարարությունները փոխհամաձայնեցված են իրար հետ, և նրանց քայլերը ուղղորդվում են մեկ կենտրոնից՝ Անկարայից:

Հայերի ապագա տեղահանումը Հայաստանից և տեղը ադրբեջանցիներով լցնելը, մեկ միասնական ծրագիր է, որն արդեն գործի մեջ է դրված:

Առաջին փուլում պիտի տեղահանվեին արցախցիները, երկրորդ փուլում՝ սյունեցիները և երրորդ փուլում՝ արդեն պիտի տեղահանվի փուլային մակարդակով Հայաստանի մնացած բնակչությունը:

Փաշինյանի կողմից առաջ բերված, այսպես կոչված «Չորրորդ Հանրապետությունը», դա ապագա, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համար ժամանակավոր պետական միավոր պիտի լինի, որը պիտի հեշտացնի՝ Էրդողանի և Ալիևի ծրագրերի իրականացումը:

Զանգեզուրի միջանցքի միջազգայնացումը դա առաջին փուլը պիտի լինի՝ այն Հայաստանից օտարելու համար: Երկրորդ փուլում այնտեղ պիտի կառուցվեն ենթակառույցներ, որոնք պիտի սպասարկեն ադրբեջանցիները: Այդ ենթակառույցների շուրջ պիտի վերադառնա նաև ադրբեջանական բնակչությունը:

Թե ով է Նիկոլ Փաշինյանը այս ծրագրերում, արդեն պարզ է բոլորի համար: Հայաստանից դուրս գրեթե բոլորը հասկացել են այս անձնավորության իրական դերակատարումը:

Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին, ապա դրա նպատակը, միայն կաթողիկոսի փոփոխությունը չէ:

Փաշինյանի վրա դրված է առաքելություն՝ փոխել նաև Հայ Առաքելական եկեղեցու կառուցվածքն այնպես, որ այն չունենա առանձին թեմեր՝ Հայաստանից դուրս:

Այդ պահանջը Փաշինյանի առջև դրել է Էրդողանը, հիմնավորելով, որ միայն այդ դեպքում կաթողիկոսը կընտրվի բացառապես հայաստանյան թեմերից և կախված չի լինի Սփյուռքի ազդեցությունից:

Իսկ վերջինս, ըստ Էրդողանի, պատմականորեն հակաթուրքական դիրքորոշում ունի, ինչը խանգարում է, որ հայ եկեղեցին ազատվի հակաթուրքական պահվածքից:

Էրդողանի պահանջը Փաշինյանի առաջ հստակ է, և դրա համար էլ վերջինս կաշվից դուրս է գալիս, որ լուծի այս հարցը:

Իսկ ինչ վերբերվում է Արամ Ա-ի դերին այս ծրագրերում, դա առանձին քննարկման հարց է, որի մասին կխոսենք հետագա մեր վերլուծություններում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am