Մամեդյարովը հայտնել է Նալբանդյանի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նշելով, որ այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նախատեսվում է, որ հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում: «Վիեննայում մենք մտքեր փոխանակեցինք: Համանախագահները կգնահատեն քննարկումներն ու որոշում կկայացնեն: Ես անգամ ասացի, որ համաձայն եմ բանակցություններ վարել երկու օր»,- ասել է Մամեդյարովը:
