Ֆիլիպինների նախագահի անակնկալը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ միակողմանի կդադարեցվեն ռազմական գործողությունները, քանի որ առջևում Սուրբ Ծննդյան տոներն են: Կառավարական զորքերը կդադարեցնեն գործողությունները դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի նվազեցնեն ժողովրդի վախը։ Նա նշել է, որ նույն քայլն ակնկալում է հակառակ կողմից՝ ապստամբ «Նոր ազգային բանակ»-ից։
