Բոյկոտն ավարտվեց
Բոյկոտից հետո ԱԺ նիստերի դահլիճ են վերադարձել «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Այդ ժամանակ քննարկվում էր «Դատական օրենսգիրքը», որը սահմանադրական օրենք է: Խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը չի ընդունվել, մեջբերումներ արեց ԱԺ կանոնակարգ օրենքից: Նիստերի դահլիճում Փաշինյանն ու Արմեն Ռուստամյանը տեղից սկսեցին վիճել իրար հետ: Ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ ոչ մի խախտում չի եղել եւ օրենքն ընդունվել է:
