«Երևան սիթիում» անչափահասներ են աշխատում
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Սեբաստիա փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Ըստ թերթի, նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս ա»: Թերթը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ՝ 14-ից մինչև 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 24 ժամ:
