Աղոթքի նախաճաշը՝ կրոնական պատերազմ հրահրելու նախերգանք

Նիկոլ Փաշինյանին թշնամանք է պետք, թշնամու կերպար, որի դեմ ինքը պայքարի եւ հաղթի: Արդեն ասել ենք, որ նրա իշխանությունը չափազանց թույլ է ու խախուտ, ինքն էլ՝ տեսակով վախկոտ, ուստի չի կարող արտաքին թշնամի ունենալ: Դրա համար պետք է ներքին թշնամի, որի դեմ ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե ու դատախազություն հանի, ծեծի, կալանավորի: Մինչեւ հիմա նա պայքարում էր նախկինների դեմ, բայց այդ պայքարն այլեւս ոչ մեկին հետաքրքիր չէ․ այնպես, ինչպես մի անգամ տեսած ֆիլմը էլ դահլիճ չի լցնում, այդպես էլ ոչ մեկը չի ուզում անդամագրվել նախկինների դեմ կռվին՝ համարելով, որ դա արդեն ժամկետանց է: Նիկոլ Փաշինյանը նոր ներքին թշնամի է գտել՝ հանձին Հայ առաքելական սուրբ եկեղեցու` Ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազանների տեսքով: Նա ուզում է նրանց դեմ պայքարի դրոշի տակ զորք հավաքել եւ արշավել դեպի Մայր Աթոռ ու հայտարարել, թե ինքը հերթական հաղթանակը տարավ թշնամու դեմ: Հովհաննավանքում զորահավաքին զորք չհավաքվեց, բայց Փաշինյանը միամիտ չէ` նա գաղտնի զորք ունի: 

Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը կարող է գլխավոր զորահավաքն անցկացնել, զորքերի ստուգատես: Իսկ դեկտեմբերի 1-ին նա նախատեսում է աղոթք-նախաճաշ կազմակերպել: Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահներն ամեն տարվա փետրվարի սկզբին նման աղոթք-նախաճաշեր են կազմակերպում, որոնց հրավիրում են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների, ազդեցիկ, հեղինակավոր մարդկանց, կանչում են նրանց, ովքեր պատրաստ են աղոթել Ամերիկայի հզորության եւ հավերժության համար: Այս տարի Նիկոլ Փաշինյանին էլ էին հրավիրել, եւ նա պատվիրակությամբ գնացել էր:

Կրոնական կազմակերպու­թյուններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ստեղծած «Կրթվելը նորաձեւ է» կազմակերպության կենտրոնական կոմիտեի անդամ Ստեփան Սարգսյանից դեկտեմբերի 1-ին կազմակերպվելիք աղոթք-նախաճաշին մասնակցելու հրավեր են ստացել: Սա նույն Ստեփան Սարգսյանն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, ներքաշված է խարդախության տարբեր գործողությունների մեջ, բայց կարողանում է խուսափել պատասխանատվությունից, քանի որ ծառայում է իշխանության ղեկին կանգնած ընտանիքին:

Տարբեր հաշվարկներով, Հայաստանում գործող եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների անդամների թիվը 300 հազար է, գուցե՝ դրանից ավելի: Փաշինյանը կուզենար, որ կրոնական տարբեր կազմակերպությունների անդամներին համախմբեր եւ նրանց միջոցով արշավանք իրականացներ Մայր Աթոռի դեմ, բայց այդ կազմակերպություների անդամները չեն ցանկանում մասնակից լինել նման առճակատման, քանի որ դրա համար պատճառ չկա: Կրոնական կազմակերպությունների ղեկավարները գուցե շատ կուզեին ծառայել Փաշինյանին եւ կուզեին Հայ առաքելական եկեղեցու հեղինակազրկումն ու ոչնչացումը, բայց իրենց հոտին ի՞նչ ասեն. ասեն, որ խաչակրաց արշավա՞նք են կազմակերպում, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, որ իրենք նրա ենթականերն են ու ջարդարարնե՞րը: Բայց խաչակրաց արշավանքների նպատակը Տիրոջ գերեզմանն անհավատներից ազատագրելն էր, հիմա ի՞նչ ասեն` որ ուզում են Մայր Աթոռն անհավատներից ազատագրե՞լ, բայց դա այդ կազմակերպությունների առաքելության մեջ չի մտնում: Իսկ աղոթք-նախաճաշը բոլորովին այլ բան է. իրենք հավաքվում են մի հարկի տակ՝ աղոթելու, եւ վարչապետի ներկայությունն այդ արարողությանը կարող է սովորական լինել:  
Իսկ Փաշինյանի ինչի՞ն է պետք այդ աղոթք-նախաճաշը: Նա դրանով ցույց է տալու, որ իբրեւ թե վայելում է բոլոր կրոնական համայնքների աջակցությունը, եւ բոլորը, հարգելով իր հրավերը, ներկա են իր կազմակերպած միջոցառմանը:

Բնական է, որ դրան ներկա կգտնվեն Հայ առաքելական եկեղեցուց հեռացված նախկին հոգեւորականները, ներկա չեն լինի ՀԱԵ պաշտոնական ներկայացուցիչները: Փաշինյանը եւ նրա շրջապատը հնարավորություն կունենան ասելու, որ այդքան մեծ թվով կրոնական համայնքների գոյությունը Հայ առաքելական եկեղեցու անգործության կամ քրիստոնեական հավատքից շեղվելու արդյունք է, մարդիկ չեն հավատում կաթողիկոսին եւ մյուս եկեղեցականներին` տեսնելով, թե նրանք ինչպիսի կենցաղ են վարում եւ ինչպես են հետեւում իրենց տված կուսակրոնության ուխտին:

Փաշինյանը, իհարկե, գիտի, որ այդ կրոնական համայնքները ստեղծվել են օտարերկրյա տարբեր կազմակերպությունների կողմից, նրանց ֆինանսական, կազմակերպչական աջակցությամբ, որ մարդկանց դավանափոխ ու հավատափոխ են անում շատ դեպքերում ֆինանսապես շահագրգռելով, որ մեր հարեւան երկրներում օրենքով արգելված բազմաթիվ կրոնական կազմակերպությունները Հայաստանում ոչ միայն անարգել գործում են, այլեւ վայելում են իշխանության հովանավորությունը, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենք էլ այդ կազմակերպությունների անդամ են: 
Փաշինյանի նպատակն է լինելու՝ առաջիկա ընտրություններից առաջ կրոնական ատելություն բորբոքել, մարդկանց իրար դեմ թշնամացնել եւ կռվեցնել. Հայ առաքելական եկեղեցին դեմ է Փաշինյանին եւ փորձում է նրան հեռացնել, իսկ մյուս կրոնական կազմակերպություններն աջակցում են նրան եւ աղոթում նրա իշխանության հավերժության համար: Առանց հակամարտության եւ ընդհարումների Փաշինյանն իշխանությունը պահելու ոչ մի հնարավորություն չունի, նրան նոր արյուն եւ նոր զոհեր են պետք. նա դեմ չէր լինի, եթե Հայաստանում մի նոր բարդուղիմեոսյան գիշեր լիներ, եւ, ինչպես 1572 թվականին կաթոլիկները 30 հազար բողոքական կալվինիստների սրի մատնեցին, այստեղ էլ մի 30 հազար մարդ սպանվեր` երկու կողմից էլ: Ինքն էլ մի 10 տարով երկրում արտակարգ դրություն հայտարարեր ու ընտրություններն այդքան ժամանակով հետաձգեր:


Ավետիս Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 1027 անգամ
Լրահոս
Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերը Մեքենան վերածվել է մոխրակույտի, վիրավոր կա Մեկ անձի իշխանությունից կախված ցանկացած երկիր վտանգված է, իսկ եթե այդ անձը Փաշինյանն է, երկիրը սարսափելի վտանգների մեջ է Oդում Փաշինյանը շատ է վախեցել. Հնարավոր է  Եվրոպային արդեն կապ է տվել, որ սա Եվրոպայի դեմ ուղղված  հիբրիդային օդային պատերազմ է․․․ Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը Գորիսի ՊՔ-ի նախաձեռնող խումբը դատարան է դիմել՝ պարտավորեցնելու ԿԳՄՍ նախարարին տրամադրել նորանշանակի քննության արդյունքները Երևանում ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու. ՆԳՆ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել, Բաքուն թողել է առանց քննության Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Իսկ Հայաստանում ժողովրդին կխաբեն «խաղաղության» մասին «հուզիչ ու մերկ» պատմություններով․ Պողոսյան Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործը կքննի դատավոր Մերի Մոսինյանը ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը չի հայտնում դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր հաստիքների թիվը ԵՄ–ԵԱՏՄ «երկընտրանքը» և իշխանության վտանգավոր մանևրը Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել Կիրակի Սուրբ Գևորգ եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ ո՞վ կմատուցի պատարագը Էլեկտրաշոկով հարվածել է համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով հաշվեհամարին եղածը փոխանցել իրեն Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալվածներ կան Հիվանդանալը Հայաստանում շարունակում է մնալ աղքատացման հիմնական պատճառներից մեկը․ Անանյան «Վազգեն Տիրադավը նոր գործարք է առաջարկում. սպասենք հարձակման». Անժելա Թովմասյան. video Քննչական մարմինը մի կողմ է դրել Սահմանադրությունն ու օրենքներն, շարժվում է նպատակահարմարությամբ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից Ս․ Հակոբ եկեղեցի կբերվի Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքակիր խաչը Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am