Փափուկ խաղալիքը

Էմանուել Մակրոնն ու իր կինը փոքր ժամանակ, հավանաբար, շատ են սիրել փափուկ խաղալիքներ: Ասենք՝ ո՞վ չի սիրում: Դիցուք՝ իմ ժամանակ փափուկ խաղալիքներ քիչ կային կամ գրեթե չկային: Հիշում եմ՝ մի ռետինե մարդուկ ունեի, անունը՝ Վանիկ: Որ սեղմում էի, ծվծվոց էր հանում: Մյուս խաղալիքներս ավտոներ էին, բուլդոզեր, բոլորը՝ երկաթից: Սովետ եմ ասել՝ ուզում ես քարերով տուր, ավազ բարձիր… կոտրվել չկար… Դա՝ մինչեւ այն պահը, երբ ես որոշում էի պտուտակահանով «բացել» վարորդի խցիկը, որ տեսնեմ՝ մեջն ինչ կա: Չեմ բողոքում իմ մանկությունից: Հեծանիվ էլ եմ ունեցել, որ ամեն ընկնելուց մայրս դնում էր փակի տակ ու պահում: Սահնակս էս զիզի-բիզի բաներից չէր: Հայրս էր զոդել տվել իրենց գործարանում, վրայի տախտակներն էլ խնամքով ռանդել, որ փափուկ տեղս փուշ չմտներ: Տասը հոգով թափվում էին էդ սահնակի վրա ու մեր Կամակատար մատուռից սուրում ներքեւ: Կյանք եմ ասել…
Ի՞նչ պիտի լիներ էն սերունդը, որ փափուկ խաղալիքով է միայն խաղացել: Իմ միակ փափուկ խաղալիքը՝ Վանիկին, մայրս մի տարի բամբակների մեջ պարուրել էր ու դրել տոնածառի տակ, թե Ձմեռ պապին ա, մի ոտանավոր ասա, որ քեզ նվեր տա… Մերոնք հետո պատմում էին՝ նայեցիր, նայեցիր ու… Էս իմ Վանիկն ա՜…

Կներեք, որ հիշողություններիս տրվեցի ու ձեզ էլ երեւի գցեցի մանկության հուշերի գիրկը… Բայց հիմա հուշերի ժամանակը չէ: Խայտառակ վիճակ է՝ խայտառակ իշխանություն, խայտառակ երկիր, խայտառակ խալխ: Ամեն օր մարդիկ ինձ նույն հարց են տալիս՝ դու դրանց մեջն ես, ի՞նչ են ասում, սրա վերջն ի՞նչ է լինելու: Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ: Իսկ ո՞վ գիտի, թե սրա վերջն ինչ է լինելու: Երանի մեկն ինձ ասեր, ես էլ էդ մարդկանց պատասխանեի: Վե՞րջը… Վերջը սա է, էլ սրանից դենն ի՞նչ վերջ, ուրիշ վերջ չկա: Արդեն յոթ տարուց ավելի է՝ տեղաշոր ընկած հիվանդի պես դեռ հարցնում ենք՝ վերջն ի՞նչ է լինելու: Գնացեք, այդ հարցը Աստծու առաջ ձեզ համար բարեխոսող Գաբրիել հրեշտակապետին տվեք, ինձնից ի՞նչ եք ուզում:
Սիրելի ընթերցող, հիմա, հավանաբար, հարցնում ես՝ Ֆրանսիայի պես երկրի նախագահ Մակրոնն ու իր կինն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ, եւ, առհասարակ, ինչո՞ւ ես հոդվածիդ վերնագիրը դրել՝ «Փափուկ խաղալիքը»:

Ասեմ… Սա նույնիսկ հոդված էլ չէ, այլ արձագանք՝ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի առաջնորդող հոդվածներից մեկին, որտեղ մեր գլխավորն անդրադարձել էր, իմ կարծիքով, շատ հետաքրքիր մի հարցի. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան հաճախ մեկնում արտերկիր․ մե՛կ ինչ-որ գագաթնաժողովի, մե՛կ քննարկման, մե՛կ ԱՄՆ, մե՛կ Ռուսաստան ու Չինաստան, մե՛կ Եվրոպա, անգամ՝ Եգիպտոս ու Տաջիկստան։ Վերջին 1 ամսվա մեջ նա հասցրել է լինել Բրյուսելում, Վատիկանում, Կոպենհագենում, Թբիլիսիում, այս օրերին էլ Փարիզում է։ Մի՞թե պարզապես աշխարհ տեսնելու, շրջագայելու, հանգստանալու կարիք ունի ՀՀ վարչապետը։ Բայց չէ՞ որ այս ամռանը նա աննախադեպ երկար՝ ուղիղ մեկ ամիս արձակուրդում է եղել եւ 2 ամսվա ընթացքում դժվար թե հասցրած լիներ այդքան հոգնել, որ բյուջեի հաշվին նման շրջագայություններով ապահովեր իր հանգիստը»:

Հարցադրմանը հետեւում է Արմինե Օհանյանի՝ անսակարկելի վերդիկտը. «Պատասխանը շատ պարզ է՝ նրան կամ իր քաղտեխնոլոգներին թվում է, թե այս ուղեւորությունները եւ տարբեր երկրների ղեկավարների հետ լուսանկարվելը կարող են բարձրացնել իր գահավիժած ռեյտինգը, մարդկանց ներշնչել, որ ինքն ընդունված է աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, եւ հայ ժողովուրդը կհաշտվի իր առաջիկա վերարտադրության հետ։ Եթե մի օր Թրամփի հետ լուսանկարվի, մյուս օրը՝ Պուտինի, իսկ Էմանուել Մակրոնն էլ մի հանդիպման ընթացքում երեք անգամ գրկախառնվի, եւ դա 200 տարբեր պոզայով լուսանկարեն ու տարածեն, գուցե 2026-ին դա հաղթանակ ապահովի վարկաբեկված «Քաղպայմանագրին», ստիպի մարդկանց՝ իրենց քվեն տալ այս ուժին»:

Ահա եւ հասանք փափուկ խաղալիքին: Ո՞վ չի սիրում փափուկ խաղալիքներ, ախր, դրանք այնքան փափուկ են, որ նույնիսկ կտրվելն է դժվար: Էրդողանը, օրինակ, տեսա՞ք, թե ինչպես էր հուզվել, երբ մի փափուկ արջուկ գրկել էր իր գիրքն ու ժպտում էր ողջ աշխարհին: Բա Թրամփը… Էն, որ «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի տատիկի պես նստել էր «Ֆիլյայի» եւ մեր «Ստեպաշկայի» արանքում ու հրճվում էր վերջինիս փափկությամբ: Հետո էլ, թե՝ այն հրաշալի տղան… Ո՞վ չի ճաշակել մեր փափուկ խաղալիքին փարվելու հաճույքը: Պրահայում ընդհանրապես շուրջկալ էին արել, պաչպչում էին… Մի կես խոսք չասած՝ Արցախը հանձնեց… Բա այդ հրաշալի «guy»-ին ինչպե՞ս կարող էին չսիրել: Դե, վերջին արարն էլ Փարիզում էր: Մակրոնը պաչեց, հետո Մակրոնի կինը մի լաաաավ պաչեց նրան: Մակրոնի կինը մտել էր թեւը, չէր կարողանում կտրվել այդ փափուկ խաղալիքից: Մինչդեռ Փարիզ այցն առաջինն էր, որ այդ փափուկ խաղալիքը կատարում էր օտարներին ուղղված իր հայտնի դիմում-հայտարարությունից հետո, թե ինձ օգնեք՝ 26 թվին ընտրվեմ, որ տվածս բոլոր խոստումները կատարեմ:

ՀԳ. Ի դեպ, երեկ գլուխս շատ խառն էր, ու լավ չհասկացա՝ դրսերը կամավո՞ր են պատրաստվում 250 միլիոն գցել սրանց բերանը, թե՞ սրանք են խնդրել, որ պարտքով փող տան նախընտրական փուլում, որ կարողանան 26-ին վերարտադրվել:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am