Պաչեցին, ճամփու դրեցին
Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներն այսօր շնորհակալություն են հայտնել Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին, քանի որ դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ այսօր ՀՀԿ-ին «փրկել է» Նապոլեոն Ազիզյանի ձայնը: Նա ասել է, թե դեմ էր նախագծին, բայց կողմ էր քվերակել, ինչը փոխել էր քվեարկության պատկերը:ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ մոտեցել համբուրել է նրան ու ասել. «Պաչեցինք, ճամփու դրեցինք»:
