Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործ. դատապարտվեց 25 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը: Դատարանը վճռեց՝ գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել կատարած հանցագործությունների մեջ և դատապարտել 25 տարվա ազատազրկման:
